Հոկտեմբերի 18-ին կայանալիք 7-րդ միջազգային ավետարանչությանը 2-րդ անգամ կմասնակցի նաև Հայաստանը
Հոկտեմբերի 18 տեղի է ունելու «Ավետարանը փոխում է» շարժման կազմակերպած 7-րդ միջազգային ավետարաչությունը, որին արդեն երկրորդ անգամ կմասանկցի նաև Հայաստանը:
Հիշեցնենք , որ առաջին անգամ Հայաստանը մասնակցեց այս թվականի օգոստոսի 16-ին:
Ներկայումս այս նպատակով աշխարհի 26 երկրներում հոկտեմբեր 13-ից արդեն սկսել են նախապատրաստական թրեյինգներ:
Նմանատիպ թրեյնինգներ են անցկացվելու նպատակով հոկտեմբերի 17-ին Հայաստան են ժամանելու «Ավետարանը փոխում է» միջազգային շարժման երկու ծառայող Մարտին Սուարեզը (Վենեսուելա), Լիզդեյ Մառանիլոն (Իսպանիա):
Հոկտմեբրի 17-ին նախատեսվում է անցկացնել առաջին թրեյնինգը, իսկ հաջորդ օրն արդեն` հոկտեմբերի 18-ին, կանցկացվի բացօթյա ավետարանչություն: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ևս կանցկացվեն թրեյինգները, որում բացի «Նոր սերունդ» եկեղեցու ծառայողներից, հրավեր կստանան մասնակցել նաև մի շարք այլ եկեղեցիների ավետարանչական թիմեր:
Ծառայությունների նախնական գրաֆիկը`
17.10.2014 թ., 18:00-Թրեյնինգ 1, «Նոր սերունդ» եկեղեցու գրասենյակ,
18.10.2014 թ., Ավետարանչություն, Երևան,
19.10.2014 թ., 17:00, Երիտասարդկան-ավետարանչական հանդիպում, Ջրվեժ (մանրամասների համար` 077 277 214),
20.10.2014 թ., 18:00-Թրեյնինգ 2, «Նոր սերունդ» եկեղեցու գրասենյակ,
21.10.2014 թ., 18:00-Թրեյնինգ 3,Միջեկեղեցեկան երիտասարդկան թրեյնինգ, «Նոր սերունդ» եկեղեցու դահլիճ :
Մանրամասների համար կարող եք զանգահարել 077 277 214 հեռախոսահմարով (Գոռ Կարապետյան):