«Ավետարանը փոխում է». Բացօթյա ավետարանչություն Երևանի հրապարակներում
«Ավետարանը փոխում է» միջազգային ավետարանչական շարժմանն արդեն երկրորդ անգամ մասնակցեց Հայաստանը:
Հոկտեմբերի 18-ին Երևանի մի շարք հրապարակներում տեղի ունեցավ բացօթյա ավետարանչություն: Համաձայն «Ավետարանը փոխում է« շարժման սկզբունքների, ավետարանչության համար օգտագործվում էին աստվածաշնչյան թեմաներով փոքրիկ թատերական բեմականացումներ, երաժշտական կատարումներ, անմիջական շփումներ ու անձնական զրույցներ և, իհարկե, քարոզչություն բարձրախոսով:
«Ավետարանը փոխում է» միջազգային շարժման հրահանգիչները Հայաստան էին ժամանաել նախօրեին: «Ներ սերունդ» եկեղեցու դահլիճում նրանք թրեյնինգներ էին անց կացրել երիտասարդ ավետարանիչների համար, որոնք հաջորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին ավետարանչություն իրականացրեցին նախ Երևանի կայարանամերձ հրապարակում, այնուհետև տեղափոխվեցին Հյուսիսային պողոտա և վերջապես՝ Ազատության հրապարակ:
Հատկապես արդյունավետ ու պտղաբեր էր քարոզչությունը բազմամարդ Հյուսիսային պողոտայում: Այդ օրը ընդհանուր առմամբ ապաշխարության աղոթք արեցին և Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ ընդունեցին մոտ երեք տասնյակ մարդիկ:
Հատկանշական էր, որ երիտասարդ ավետարանիչներից մեկը, ում անգլերեն խոսքն այլ դեպքերում այնքան էլ վարժ չէր, այսօր սահուն անգլերենով Արքայության Ավետարանն էր քարոզում մայրաքաղաքի երկու արտասահմանցի հյուրերի:
Առաջիկա օրերին շարժման հրահանգիչներ Մարտին Սուարեզը (Վենեսուելա) և Լիզդեյ Մառանիլոն (Իսպանիա) ապագա միջազգային ավետարանչություններին մասնակցելու նպատակով կրկին թրեյնինգներ կանցկացնեն Հայաստանի տարբեր եկեղեցիների ավետարանչական թիմերի համար: Թրեյնինգները տեղի կունենան «Նոր սերունդ» եկեղեցու դահլիճում:
Աառջարկում ենք դիտել այս ամփոփիչ կարճ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ:
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն