Ավետարանը փոխում է հեթանոսական ավանդույթները
Հոկտեմբերի 31-ին «Ավետարանը փոխում է » շարժման շրջանակներում «Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդները՝ օգտվելով քաղաքում տիրող եռուզեռից, ինչը կապված էր Հելլոուին կոչվող տոնի հետ, դուրս եկան քաղաքի կենտրոնական փողոցները ճշմարտությունն ու բարի լուրը տարածելու:
Նրանց նպատակն էր նաև հնարավոր չափով մարդկանց իրազեկել տոնի իրական ծագման, պատմության և նշանակության մասին:
Երիտասարդները կոչ էին անում ժողովրդին՝ որպես իրական քրիստոնյաներ և քրիստոնեական արժեքների ժառանգորդներ, չորդեգրել հեթանոսությունից և կռապաշտությունից ծագած ավադույթներն ու տոները, ինչպես նաև հեռու պահել իրենց անձերն ամեն պղծությունից ու սատանայապաշտությունից:
Ծրագրի մեջ ներառված էր բեմադրական ներկայացում, որի ցուցադրումներից հետո երիտասարդներն անմիջական շփում ու անձնական զրույցներ էին ունենում տոնախմբության մասնակիցների, հետաքրքրված հանդիսատեսի և անցորդների հետ:
Պատասխանում էին նրանց հետաքրքրող և հուզող հարցերին, զրուցում ներկայացման ուղերձի՝ մարդու մեղավոր բնույթի, նրա արարման, Հիսուս Քրիստոսի կենդանության, Իր անսահման սիրո և փրկության մասին:
«NG | YOUTH»