Այցելություն հիվանդ երեխաներին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Նոր սերունդ» եկեղեցու ծառայողներն այցելեցին արյան փոխներարկման ինստիտուտում բուժվող երեխաներին:
Այցելությունը տոգորված էր աստվածային ջերմ սիրո դրսևորումներով:
Եկեղեցու քույրերն այցելության ընթացքում ջանում էին երեխաներին փոխանցել Աստծո ուրախությունն ու քնքշանքը:
Քույրերն աղոթեցին երեխաների բժշկության համար և փոքրիկ նվերներ հանձնեցին նրանց:
Հրաժեշտին եկեղեցու քույրերը հավաստիացրին հիվանդ երեխաներին ու նրանց հարազատներին, որ մշտապես աղոթելու են, որպեսզի Տիրոջ անսահման ողորմածությամբ ու հրաշալի բժշկությամբ շուտով ապաքինվեն երեխաները:
Խնդրում ենք բոլոր հավատացյալներին՝ նույնպես աղոթել երեխաների ապաքինության համար:
Սեփական լրատվություն