Այսօր Բողոքականության ծննդյան օրն է
1517 թվականի հոկտեմբերի 31-ին գերմանացի մտածող, աստվածաբան Մարտին Լյութերը Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցրեց իր հանրահայտ «95 թեզիսները» և դրանով հիմք դրեց Բողոքական շարժմանը Գերմանիայում և ամբողջ աշխարհում:
«95 թեզիսները» տոգորված էին Արդարության ձգտումով, գրված էին Արդարությամբ և տանում էին դեպի Արդարության վերականգնում:
«Արդարը հավատով կապրի»՝ սա էր Լյութերի որդեգրած աստվածային սկզբունքը, և այն հզոր խթան հանդիսացավ կրոնական համակարգի բարեփոխման, քրիստոնեական բարձր արժեքների տարածման, քրիստոնեական ազատության հաստատման համար:
«95 թեզիսների» առանցքը Արդարությունն էր, այն Արդարությունը, որ ձեռք է բերվում հավատով առ Հիսուս Քրիստոս:
Լյութերը Արդարության կոչ արեց, Արդարության աղաղակ: Ու այդ աղաղակը կհնչի այնքան ժամանակ, մինչև մարդկությունը կընկալի, որ մեր Արդարությունը Հիսուս Քրիստոսն է: