Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Տոնը սահմանվել է 1925թ. Ժնևում կայացած երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը հավանություն է տվել այս նախաձեռնությանը և երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը հայտարարել իր գերակա ուղղություններից մեկը: Հունիսի 1-ը՝ որպես երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ տոնել են 1950թ.։

Այսօր Երևանում տոնի կապակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝տոնախմբություններ, կավճանկար-մրցույթներ, համերգային ծրագրեր, հյուրասիրություն և այլն: Հիմնական միջոցառումները կանցկացվեն Երևանի կենդանաբանական այգում և «Հաղթանակ» զբոսայգում:

Կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին կլինի անվճար: Այստեղ նախատեսված են տիկնիկային ներկայացումներ, համերգային ծրագիր, հյուրասիրություն:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, «Հաղթանակ» զբոսայգում 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկանների համար անվճար կլինեն ՝ ժամը 10:00- 13:00-ը: Մանկական տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ժամը 19:00, այնուհետև մինչ 23:00 զբոսայգու բեմում ելույթ կունենան էստրադային երգիչներ: Ժամը 22:00-ին կլինի մեծ հրավառություն:

«Նոր Սերունդ» եկեղեցին շնորհավորում է այս գեղեցիկ տոնի կապացությամբ՝ ցանկանալով  Աստծո երկնային օրհնությունները բոլոր մանուկներին կյանքում և հիշեցնում ծնողներին Տիրոջ խոսքերը.
« Թո°յլ տուէք այդ մանուկներին և մի° արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետև երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է» Մաթ.19:14


«Նոր Սերունդ» եկեղեցի

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ