Այսօր կբոլորեր իր հիսունամյակը…

Այսօր կբոլորեր իր հիսունամյակը…
Այնքա՜ն կյանք կար նրա երգերում և այնքա՜ն երգ՝ նրա կյանքում:
Եվ սե՜ր, սե՜ր սե՜ր: Անսահման, աստվածային սեր՝ նրա կյանքում և երգում:
Այսօր կլրանար սիրով ու երգով տոգորված նրա կյանքի 50 ամյակը:
Արդեն 2 տարուց ավելի է, որ մեզ հետ չէ. հեռացավ երկինք` իր հետ տանելով աստվածային սերը: Միացավ Տիրոջը փառաբանողների երկնային բազմությանը: Միացավ Տիրոջը:
Ծնվել էր 1966 թվականին, ծառայում էր Աստծուն, ծառայում էր մարդկանց: Թողեց երգեր, թողեց զավակներ և թողեց իր անզուգական սիրո հմայքը՝ որպես օրինակ և որպես փարոս մեզ համար:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի քույր, սիրելի մայր, սիրելի ՄԱՐԴ:
«Նոր սերունդ» եկեղեցի


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ