Այսօր Ընտանիքի միջազգային օրն է
Այսօր՝ մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրն է: Տոնը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1993 թվականին: Հայաստանում Ընտանիքի օրը նշվում է 2011 թվականից:
«Նոր սերունդ» եկեղեցին շնորհավորում և օրհնում է բոլորին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Թող Սերը, հավատն ու համերաշխությունն իշխեն բոլոր ընտանիքներում:
Մի քանի ասույթ ընտանիքի մասին.
Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նրա գինն ավելի է, քան թե գոհարները։
Առակաց 31:10
Իմաստուն որդին կուրախացնի իր հորը, և հիմար որդին իր մոր տրտմությունն է:
Առակաց 10:1
Առանց երեխաների ամուսնությունը նման է անարև օրվա:
Հին ասածվացք
Ապրել ընտանիքում, նշանակում է կիսել միմյանց բոլոր անկատարությունները, բոլոր դժբախտությունները, բոլոր զգացմունքները և այդքանով հանդերձ սիրել միմյանց:
Բեռնի Զիգել
Ընտանիքն այն նախնական միջավայրն է, որտեղ մարդը պետք է սովորի բարին գործել:
Յա. Սուխոմլինսկի
Ամուսնությամբ միավորված զույգը պետք է դառնա մեկ միասնական բարոյական անձ:
Է.Կանտ
Ընտանեկան երջանկության գրավականը բարությունն է, անկեղծությունը և հոգատարությունը:
Էմիլ Զոլա
Նույնիսկ հիվանդանալը հաճելի է, երբ գիտես, որ կան մարդիկ, որ առողջանալուդ սպասում են ինչպես տոնի:
Ա.Չեխով