Ազատություն՝ օրհնություն ստանալու համար

Ազատություն՝ օրհնություն ստանալու համար
«Նոր սերունդ» եկեղեցին վերջին ժամանակներս յուրաքանչյուր ծառայությունից առաջ մի գեղեցիկ առիթ է ունենում շնորհավորանքների և օրհնությունների համար: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, եկեղեցին շնորհավորեց և օրհնեց Աստվածաբանական համալսարանի առաջին կուրսի ուսանողներին՝ ուսումը սկսելու կապակցությամբ: Համալսարանի ավելի բարձր կուրսերի ուսանողներից և շրջանավարտներից ոմանք վկայեցին, թե որքան արդյուննավետ են և օգտակար հալասարանում ստացած գիտելիքները:
Կիրակնօրյա պատգամախոսը հովիվ Տիգրան Թադևոսյանն էր:
«Հիսուսի նպատակներից է քեզ օրհնելը: Մարդիկ ասում են՝ Ես հավատով եմ ընդունում այդ օրհնությունը: Սակայն պետք է գիտակցել, որ որպեսզի օրհնությունը գա քո կյանքում, դու պետք է բացես դուռը նրա առաջ: Օրհնության ճանապարհին կան որոշակի արգելքներ, որոնք խանգարում են, որպեսզի օրհնությունը հասնի քեզ: Դրանցից են կռապաշտությունը, անհավատությունը, մամոնան...
Որպեսզի օրհնությունը հաղթահարի այդ արգելքներն ու հասնի քեզ, անհրաժեշտ է ազատ լինել բոլոր արգելքներից:
«Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» Հովհ.8:32։
Հրեա լինելը, հայ լինելը, որևէ քրիստոնյա ազգի ներկայացուցիչ լինելը դեռ չի նշանակում, որ դու ազատ ես: Ընդհակառակը, այդ մտայնությունը գերի է անում քեզ:
Հիսուսն ուզում է ազատել քեզ այդ գերությունից, որպեսզի օրհնի:
Ավետարանում կա մի երկխոսություն.
«Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։ Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին» Մատթ.8:21-22։
Առաջին հայացքից տարօրինակ պատասխան է: Սակայն եթե հաշվի առնենք, որ հուղարկավորության արարողությունը այն ժամանակներում հավասարազոր էր հոր թողած ժառանգությունը ստանալուն, ապա Հիսուսի պատասխանը կարող ենք հասկանալ հետևյալ կերպ. «Դու հրաժարվիր աշխարհի ժառանգությունից, եկ իմ ետևից և ես քեզ կտամ անհամեմատ մեծ ժառանգություն՝ երկնային արքայություն»:
Երբ դու հանուն Հիսուսի հրաժարվում ես որևէ բանից, իմացի՛ր, որ Նա չի ուզում քո ունեցածը պակասեցնել: Նա դրա փոխարեն քեզ հարյուրապատիկ կփոխհատուցի:
Քո օրհնությունը հենց Հիսուսն է: Օրհնությունդ ոչ մեկին մի զիջիր»:
Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ