Ազատվի՛ր...

Ազատվի՛ր...
Մի մարդ անցնում էր փղերի մոտով, երբ զարմանքով նկատեց, որ այդ վիթխարի կենդանիները պահվում են՝ միայն առջևի ոտքը մի բարակ պարանով կապված։ Ոչ մի շղթա, ոչ մի վանդակ, ընդամենը մի պարան, որը փիղը կարող էր հանգիստ կտրել ցանկացած ժամանակ, եթե ցանկանար, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր անում դա։ Քիչ անց այդ մարդը տեսավ վարժեցնողին և հարց տվեց. 
- Ինչո՞ւ փղերը այստեղից դուրս գալու ոչ մի ջանք չեն անում։
- Դե, - պատասխանեց վարժեցնողը, - երբ փղերը դեռ փոքրիկ էին, մենք նույն չափի պարան էինք օգտագործում նրանց պահելու համար, և այդ չափը իսկապես բավարար էր։ Երբ նրանք մեծացան, դարձյալ շարունակում էին հավատալ, որ այդ պարանը մնում է բավականին ամուր նրանց պահելու համար և այդ պատճառով ոչ մի փորձ չեն անում ազատվելու համար։
Անցորդը մնաց ապշած։ Փղերը կարող էին ցանկացած ժամանակ կտրել պարանը և ազատվել, բայց քանի որ նրանք հավատում էին, որ չեն կարող, փորձ էլ չէին անում։
Այս կենդանիների նման, մարդիկ էլ շատ հաճախ որևէ բանից ազատվելու փորձ անգամ չեն անում, քանի որ մեկ անգամ տապալվել են և շարունակում են հավատալ, որ միևնունն է ոչինչ չի ստացվի։ Պարտությունները և անկումները մեր կյանքի մասն են։ Մենք չպետք է երբեք հանձնվենք միայն այն պատճառով, որ մեկ անգամ պարտվել ենք։ Պետք է անկումից դաս քաղենք և առաջ գնանք։
Աղբյուր՝ ֆեյսբուքյան էջ «Ես քրիստոնյա եմ»:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ