Բաբելոն

Բաբելոն

Քաղաք Եփրատ գետի ափին, ներկայիս Բաղդադից 80կմ դեպի հարավ։ Բաբելոնը հիմնադրել է «քաջ որսորդ» Նեբրոթը։ Հետագայում այն դարձավ Բաբելոնյան կայսրության մայրաքաղաքը։ ՔԱ մոտ 1750թ. Բաբելոնի առաջին թագավորներից մեկը՝ Համմուրաբին, քարի վրա մեծ օրենսգիրք արձանագրեց, որի համեմատությունը ավելի ուշ գրված Մովսեսի օրենքների հետ բավական հետաքրքիր է։
ՔԱ 612թ., Ասորեստանի պարտությունից հետո, Բաբելոնը դարձավ Պարսից ծոցից մինչև Միջերկրականը ձգվող հզոր կայսրության մայրաքաղաքը։ ՔԱ 597 և 586թթ. Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան նվաճեց ապստամբ Երուսաղեմը։ Նա ամեն անգամ Հուդայից շատ գերիներ բերեց Բաբելոն. նրանց մեջ էին նաև Եզեկիել և Դանիել մարգարեները։ Բաբելոնը մեծ տարածություն էր զբաղեցնում Եփրատ գետի երկու կողմերում։ Քաղաքը և միջնաբերդը պարսպապատված էին 3-7մ հաստությամբ աղյուսե կրկնակի պատերով։ Ութ հսկա դարպասներ տանում էին դեպի միջնաբերդ, որտեղ կային հիսուն տաճարներ։ Բաբելոնի «Կախովի պարտեզները» անտիկ աշխարհի հրաշալիքներից մեկն էին։ Այդ պարտեզները դասավորված էին սանդղաձև հերթականությամբ՝ արմավենիների և ուրիշ ծառերի ու բույսերի շարքերով, որոնք գունավորում և ստվերում էին հարթավայրը։ 
ՔԱ 539թ.՝ Կյուրոս արքայի օրոք, պարսիկները գրավեցին քաղաքը։ Հույն պատմաբան Հերոդոտոսը ասում է, որ նրանք փոխեցին Եփրատ գետի ընթացքը և գետի ցամաք հունով մտան քաղաք։ Այդ ժամանակվանից Բաբելոնը սկսեց անկում ապրել։ Այսօր ոչինչ չի մնացել հսկա քաղաքից, բացի մի շարք ցիրուցան եղած թմբերից, որոնք հնագիտական աշխատանքներին են ծառայում։

Ծն 10.10, Դ Թգ 24.1, 25.7-13, Ես 14.1-23, Դն 1-6)
Աղբյուր՝ www.biblesociety.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ