Բացօթյա ծառայություններ՝ ի պաշտպանություն հալածյալ քրիստոնյաների

Բացօթյա ծառայություններ՝ ի պաշտպանություն հալածյալ քրիստոնյաների
Միացյալ թագավորությունների և Իռլանդիայի եկեղեցիները  որոշել են այս ամիս՝ մայիսի 19-ին և 26-ին անց կացնել բացօթյա ծառայություններ,  դրանով արտահայտելով իրենց համերաշխությունը հալածյալ քրիստնյաների հետ:
Ծառայությունների նախաձեռնողը Release International (Միջազգային ազատագրություն) կազմակերպությունն է, որն աշխատում է հանուն հավատի հալածված քրիստոնյաների հետ:
Աշխարհի տարբեր երկրներում քանդվում են քրիստոնեական եկեղեցիներ կամ քրիստոնյաներին արգելվում է ծառայություններ անց կացնել սեփական շենքերում: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում իշխանությունները երկրպագության եկած քրիստոնյաներին դիմավորել են եկեղեցու մուտքի մոտ և ձերբակալել: Նիգերիայում եկեղեցիները քանդելու հետևանքով բազմաթիվ քրիստոնյաներ ստիպված են իրենց ծառայություններն անց կացնել դրսում: Կենտրոնական Ասիայում քրիստոնյաները հետապնդումներից խուսափելու համար դիմում են փախուստի:
«Սա հալածանքներին դիմագրավող և իրենց համոզմունքներին հավատարիմ մնացող քրիստոնյաներին սատարելու լավ հնարավորություն է: Մեծ Բրիտանիայում քրիստոնյաները Աստծուն երկրպագելու ազատ հնարավորություն ունեն, իսկ մեր եղբայրներն ու քույրերը մարտնչում են իրենց հավատի համար: Դա քաջալերում է մեզ և մենք ուզում ենք մեր ազատությունը լիարժեք օգտագործենք: Բացի այդ, սրանով մենք մի փոքր կզգանք այն, ինչ զգում են հարմարավետ եկեղեցիներում պաշտամունք անցկացնելու հնարավորությունից զրկված մեր քույրերն ու եղբայրները», - ասում է Release International կազմակերպության գործադիր տնօրեն Պոլ Ռոբինսոնը:

Աղբյուր՝ www.christiantoday.com

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ