Բարակ Օբաման խոսել է Իրանում կալանավորված հովիվ Սայիդ Աբեդնիի ազատ արձակման մասին

Բարակ Օբաման խոսել է Իրանում կալանավորված հովիվ Սայիդ Աբեդնիի ազատ արձակման մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է ոչ միայն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության մասին, այլև ամերիացի հովիվ Սայիդ Աբեդնիի և ևս երկու այլ ամերիկացի կալանավորների մասին: Այս մասին հայտնել է Օբամայի աշխատակազմի  ներկայացուցիչը: Գրում է invictory.com-ը՝ հղում անելով Fox News-ին:
«Օբաման հայտնել է նաև երեք կալանավորների վերաբերյալ մեր մտահոգությունները, որոնք  հանդիսանում են ԱՄՆ-ի քաղաքացիներ՝  Ռոբերտ Լևինսոնը (Robert Levinson) (անհետ կորած), Սայիդ Աբեդնիին  (Saeed Abedini) և Ամիր Հեքմաթին (Amir Hekmati): Նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ շահագռգռված է, որպեսզի կալանավորներն ազատ արձակվեն և կարողանան միանալ իրենց ընտանիքներին»,- հայտարարել է աշխատակազմի ներկայացուցիչը:
«Նախագահի զանգն ամենագոտեպնդեղ նորություններից է՝ այն բանից ի վեր, երբ իմ ամուսին Սայիդը կալանավորվեց,-ասել է հովվի կին Նագմեհ Աբեդնիին,- ես շատ շնորհակալ եմ նախագահ Օբամայից իմ ամուսնու և ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող մյուս կալանավորների իրանական բանտերից ազատ արձակման գործում մասնակցություն ցուցաբերելու համար: Իրադարձությունների նման զարգացումը կարելի է աղոթքի պատասխան համարել»:
Աղբյուր՝ invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ