Բիլլի Գրեհեմն աշխարհի ամենահարգված տասը անձանցից մեկն է

Բիլլի Գրեհեմն աշխարհի ամենահարգված տասը անձանցից մեկն է

Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմը աշխարհի ամենից հարգված տասը անձանցից մեկն է:

Ամերիկյան «Gallup» ընկերության քվեարկության արդյուքնում, ընկերության 67 ամյա պատմության ընթացքում ավետարանիչը 57-րդ անգամ հայտնվել է ամենահարգված մարդկանց տասնյակում: Առաջին անգամ Գրեհեմը ցուցակում հայտնվել է 1955 թվականին: Թեև նա ոչ մի անգամ չի զբաղեցրել առաջին տեղը, սակայն մի քանի անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս տարի նա երրորդ տեղում է՝ հավասար միավորներով այն կիսելով ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի հետ:

Ըստ քվերակության արդյունքների, ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման շարունակում է մնալ առաջին տեղում, թեև անցյալ տարվա համեմատ (30%)  նրա ցուցանիշն այս տարի նվազել է՝ ընդամենը 16%:

ԱՄՆ նախկին պետ. քարտուղար Հիլարի Քլինտոնը հավաքել է ձայների 15%-ը և դարձել տարվա ամենից հարգված կինը:

Հարկ է նշել, որ երկրորդ տեղը գրավել են ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Ամենից հարգված կանանց ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է հանրաճանաչ հեռուստալրագրող Օպրա Ուինֆրին, իսկ երրորդ տեղը կիսել են ԱՄՆ նախագահի տիկին Միշել Օբաման և Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Պեյլինը:

Հռոմի Ֆրացիսկոս Պապը, հոլիվուդյան աստղ Կլին Իստվուդը և Տեխասի սենատոր Թեդ Կրուզը առաջին անգամ են հայտնվել տաս ամենահարգված անձանց ցուցակում:

Հիշեցնենք, որ Բիլի Գրեհեմը վերջերս նշեց իր 95 ամյակը:

Աղբյուր՝ Protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ