Բժիշկների կողմից մահացած համարվող երեխան տատիկի աչքի առջեւ կենդանացել է

Բժիշկների կողմից մահացած համարվող երեխան տատիկի աչքի առջեւ կենդանացել է

Բրազիլիայի տարեց բնակչուհի Էլզա Սիլվայի ընտանիքում իսկական հրաշք է տեղի ունեցել. կնոջ նորածին թոռնուհին «հարություն է առել» հենց նրա աչքի առջեւ, երբ բժիշկները հայտարարել էին, թե նա արդեն մահացած է:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել հուլիսի 9-ին տեղի հիվանդանոցներից մեկում: Ծնվելուց կարճ ժամանակ անց երեխան դադարել է շնչել: Բժիշկները ձեռնարկել են փոքրիկի կյանքը փրկելու մի քանի փորձ, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Նրանք հայտարարել են, որ երեխան մահացած է:

Փոքրիկի 22-ամյա մայրը սարսափով է հիշում, որ ինքն առաջինն է իմացել դստեր հանկարծակի մահվան մասին:

Ծննդաբերությանը ներկա բուժքույրերից մեկը որոշել է նորածնի մարմինն ուղարկել հիվանդանոցի մատուռ: Փոքրիկի տատիկը մատուռ է եկել 3 ժամ անց` նրա մարմինը տանելու: Այդ պահին աղջիկը շարժվել է, բացել աչքերը:

«Երբ տեսանք, որ նա շնչում է, պարզապես խելքներս կորցրինք երջանկությունից»,-հիշում է տիկին Սիլվան, փոխանցում է Life News-ը:

Փոքրիկն այժմ եւս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակը լուրջ է, սակայն կայուն:

Աղբյուր՝ news.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ