Բժշկությունը երեխաների հացն է
«Նոր սերունդ» եկեղեցում այսօր՝ մայիսի 18-ին, բակալավրական դիպլոմներ ստացան Միջազգային աստվածաբանական համալսարանի այս տարվա շրջանավարտները: Հովիվ Տիգրան Թադևոսյանն անձամբ հանձնեց դիպլոմները, շնորհավորեց շրջանավարտներին, օրհնեց՝ ցանկանալով նրանց տեսնել մագիստրատուրայում:
Կիրակնօրյա պատգամը հովիվը նվիրել էր աստվածային բժշկության էությանը:
Գեննեսարէթի երկրում բժշկությունն ու փրկությունը տրվեց նրանց, ովքեր հավատքով իրենք հպվեցին Հիսուսին, ոչ թե Հիսուսն՝ իրենց:
«Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան»: Մատթ. 14:36:
Քանանացի կինը նույնպես հաստատակամ էր իր հաատում և ամեն գնով ուզում էր ստանալ Հիսուսի բժշկությունն իր աղջկա համար: Սակայն.«Լավ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։ Նա էլ ասաց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրենց տէրերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում։ Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամին»։ Մատթ. 15:26-27:
Այս դրվագում, թեպետ Հիսուսն ասում էր, որ այդ կինն իրավունք չունի օգտվելու երեխաների հացից, բայց կինը համառում էր: Տիրոջը դուր են գալիս այսպիսի մարդիկ, ովքեր ասում են՝ «բաց չենք թողնի, մինչև չօրհնես»:
Բժշկությունը տրվեց կնոջ մեծ հավատի և համառության շնորհիվ:
Ուշադրության արժանի է «երեխաների հացը» արտահայտությունը: Հացը աստվածային բժշկությունն է, երեխաները ՝մենք, քրիստոնյաներս:
Ուրեմն հավատով օգտվենք մեր իրավունքից և վերցնենք մեր հացը՝ Տիրոջ պարգևած բժշկությունը:
Լուսանկարները՝ Արման Սարգսյանի: (Ամբողջական ֆոտոալբոմն՝ այստեղ)
Սեփական լրատվություն