Չինական Աստվածաշնչի հայկական ծագումը

Չինական Աստվածաշնչի հայկական ծագումը
Գրականության մեջ մի շատ ուշագրավ փաստ է արձանագրվել. Աստվածաշունչն առաջին անգամ չինարեն է թարգմանվել հայի կողմից: Այս մասին է գրել GB Times-ը:

19-րդ դարի սկզբին Կալկաթայում գտնվող Fort William College-ը Սուրբ Գիրքն ասիական լեզուներով թարգմանելու բաժին հիմնեց:

Սուրբ Գիրքը ոչ միայն թարգմանելու, այլ նաև չինացիներին դասավանդելու նպատակով ընտրվեց պրոֆեսոր Հովհաննես Ղազարյանը, ով հայտնի էր նաև Ջոհանես Լազար անունով:

Ավելի ուշ պարզվել էր, որ նրանց ընտանիքում երկու չինացի ծառայող է եղել, որոնք էլ մանուկ հասակում սովորեցրել էին նրան չինարեն լեզուն, իսկ ավելի ուշ հայրը մասնագետ էր վարձել Գանժուից` որդու չինարեն գիտելիքներն ամրապնդելու համար:

Ղազարյանի մասին քիչ բան է հայտնի. հետագայում պարզ է դարձել նաև, որ նա ազատ տիրապետել է անգլերեն ու պորտուգալերեն լեզուներին:

Այսպիսով, 1802թ-ին Ղազարյանը գործնական նպատակներով տեղափոխվել է Կալկաթա, որտեղ անգլիական իշխանությունները նրան հրավիրել էին թարգմանելու Աստվածաշունչը:

Առաջին երեք գլուխները թարգմանելուց հետո քոլեջի ռեկտորը Անգլիա նամակ ուղարկեց հետևյալ բառերով. «Պրոֆեսոր Լազարն ինձ ուղարկել է չինարեն թարգմանած Աստվածաշնչի երեք հատորները` նրա ուղեղի ու ձեռքի աշխատանքը: Նրանից 5 կամ 6 տարի կպահանջվի ամբողջ Աստվածաշունչը թարգմանելու համար: Նա այնքան վարժ է տիրապետում լեզվին, ինչպես մարդ իր մայրենի լեզվին կտիրապետի»:
Լազարը թարգմանել է Հին ու Նոր Կտակարանները. դրանք հրատարակվել էին 1815-1822 թվականներին:

Հայ հետազոտողները գտնում են, որ ազգի շատ ու շատ մտածողների չճանաչելն է պատճառն այն բանի, որ Հովհաննես Ղազարյանի նման մարդիկ ու նրա աշխատանքը մնացել են առանց համապատասխան գնահատականի: Դրա պատճառներից մեկը նաև այն է, որ հայության գրեթե կեսից ավելին հարյուրավոր տարիներ շարունակ ապրել է օտար երկրներում:

Պատմականորեն թարգմանչությունը հայերի ամենատարածված մասնագիտությունն է եղել, իսկ 5-րդ դարից սկսած հայերը տոնել են թարգմանչի տոնը:

Աղբյուր՝ crossnews.am,shamshyan.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ