Չինաստանում քրիստոնյաների քանակն աճում է

Չինաստանում քրիստոնյաների քանակն աճում է

Ձյաո անունով քրիստոնյա ծառայողը մի առավոտ զարթնեց ահավոր ցավից: Ձյաոյին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ հայտնաբերեցին սրտի լուրջ հիվանդություն: Բժիշկները անհապաղ վիրահատություն նշանակեցին, ըստ որում՝ հայտնեցին նաև, որ կենդանի մնալու հույսերն աննշան են:

Սակայն չնայած ցնցող լուրին, Ձյաոն զարմանալիորեն հանգիստ էր: Նրա կողքին էր կինը, որն աղոթում էր, որպեսզի Աստված ողորմած լինի ամուսնու նկատմամբ և հնարավորություն տա ապրելու:

Վիրահատությունը հաջող անցավ: Ձյաոյին հայտնեցին ուրախ լուրը՝ շուտով նա կապաքինվի: Երեք ամիս անց նրան դուրս գրեցին հիվանդանոցից: Տանը նա անմիջապես վերսկսեց իր ծառայությունը և սկսեց այցելել տնային եկեղեցիներ: Ձյաոն պատմում է, որ Տերը հոգացել է իր բոլոր հոգսերը և պատասխանել է աղոթքներին. 24 ծառայողներ չորս նահանգներից այցելել են իրեն և բերել 2500 Աստվածաշունչ:

Դրանից հետո նրա եկեղեցին սկսել է արագ աճել: Նրա աշակերտներից շատերը ձեռք են բերել Աստծո Խոսքի հիմնարար գիտելիքներ, իսկ հիմա Ձյաոն աշխատում է նրանց ամբողջապես պատրաստել Չինաստանի հյուսիսում և անգամ Հյուսիսային Կորեայում ավետարանչական գործունեություն ծավալելու համար, եթե Աստված կամենա: Ամբողջ Չինաստանում ավելանում է մարդկանց քանակը, ովքեր ժամանակ են տրամադրում աղոթքի և ծոմապահության համար, իսկ Ձյաոն և իր կինը իրենց անձնական օրինակով են նպաստում դրան:

Նրանք զոհում են իրենց ժամանակը առավոտյան աղոթքների վրա, որպեսզի Աստված բավարարի իրենց հոգևոր կարիքները: Իսկ իրենց կարիքներն են, որ ավելի շատ ընտանիքներ իրենց բնակարանները տրամադրեն տնային եկեղեցիների հավաքների համար, որպեսզի ավելի շատ ավետարանիչներ պատրաստվեն տարբեր վայրերում աշխատելու համար: Ձյաոն և իր կինը մտադրվել են 2013 թվականին Չինաստանի արևելքում հիմնադրել 1200 եկեղեցի, որոնց կգլխավորեն 24 ծառայողներ: Ձյաոն և իր կինը խնդրում են բոլոր քրիստոնյաներին՝ աղոթել այդ նպատակի իրականացման համար:

Նեյլ Անդերսոն («Սերմնացանի ծառայություն» կազմակերպության հիմնադիրներից)

                                                Աղբյուր՝ invictory.org


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ