Չորս մոմերը․ Առակ
Չորս մոմեր հանգիստ վառում էին և հալվում…
Այնքան լուռ էր, որ կարելի էր լսել, թե ինչ էին նրանք խոսում:
Առաջին մոմն ասաց.
-Ես Հանգստությունն եմ: Ցավոք, մարդիկ ինձ չեն կարողանում պահել: Կարծում եմ, ինձ մնում է միայն հանգչել:
Այդ ասելով`առաջին մոմը հանգչեց:
Երկրորդ մոմն ասաց.
-Ես Հավատն եմ: Ես էլ ոչ ոքի պետք չեմ: Մարդիկ նույնիսկ չեն ուզում իմ մասին լսել, այդ պատճառով ես ուզում եմ հանգչել:
Հազիվ այսքանը արտասանելով` հանգչեց նաև երկրորդ մոմը:
Տպավորված առաջին երկու մոմից՝ սկսեց խոսել երրորդ մոմը.
-Ես Սերն եմ։ Ես այլևս վառելու ուժ չունեմ: Մարդիկ ինձ չեն գնահատում: Նրանք չեն կարողանում ո՛չ նվիրել ինձ, ո՛չ ընդունել:
Եվ մոմը հանգչեց…
Հանկարծ սենյակ է մտնում մի երեխա: Տեսնելով երեք հանգած մոմերին՝ երեխան վախեցավ և ասաց.
-Ի՞նչ եք դուք անում, դուք պե՛տք է վառվեք, ախր ես վախենում եմ մթությունից…
Այս ասելով երեխան սկսեց լացել:
Անհանգստացած չորրորդ մոմն ասաց.
-Մի՛ վախեցիր և մի՛ լացիր: Մինչ ես վառվում եմ, դեռ հնարավորություն կա, որ կվառվեն նաև մնացած երեք մոմերը: Ես Հույսն եմ:
Աղբյուր՝ Protestant.am