Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում

Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում
«Նոր սերունդ» եկեղեցին հայտարարել էր ծոմի ու աղոթքի շաբաթ: Այսօր, հունվարի 18-ին լրանում էր այդ շաբաթը:
Կիրակնօրյա ծառայության սկզբում հովիվ Տիգրան Թադևոսյանն իր հիացմունքն արտահայտեց եկեղեցու մեկշաբաթյա ծոմի առթիվ:
«Ամեն երեկո, բոլոր ծոմ պահողները հավաքվում էին եկեղեցու գրասենյակում, լսում Խոսքը, աղոթում, քաջալերում միմյանց: Ծոմը հավատքի գործ է: Ծոմի ժամանակ է, որ բացահատվում են շատ բաներ, որոնք չեն կարող կատարվել միայն աղոթքով»,- նշեց հովիվը:
Մենք ծոմ պահում ենք ոչ թե մեզ համար, այլ եկեղեցու: Մենք գիտակցում ենք, որ մենք եկեղեցու մի մասն ենք կազմում, և եթե բարգավաճի եկեղեցին, կբարգավաճի մեզնից յուրաքանչյուրը: 
Եսայի 54-ում Տերը ասում է. «Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում»: Տերը պատվիրում է լայնացնել վրանի տեղը: Վրանը ժամանակավոր կացարան է: Մենք աշխարհում ժամանակավոր ենք: Բայց պիտի այդ ժամանակավոր կացարանում պտուղներ ունենանք Երկնքի համար, ու վրանում պետք է տեղը բավարար լինի բլորի համար: 
Նա, ով ամուլ է, պետք է բացվի Աստծո համար, ու Աստված կգործի նրա կյանքում և նա պտուղ կունենա: Խոսքը հոգևոր պտուղների մասին է, այն մարդկանց, ովքեր մեր ավետարանչության շնորհիվ կգտնեն Տիրոջը ու կգան մեր վրանը, կգան եկեղեցի:
Ու այդ դեպքում կցնծա ամուլը, որ չէր ծնում, որոհետև նրա որդիքը շատ կլինեն արամբիի որդիներից: Եկեղեցին կաճի, երկրում արթնություն կլինի: Կկատարվի մարգարեությունը՝
«Դու շատացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը. Նրանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախության պէս» Ես. 9:3: 
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ