Դեն նետեք ամեն ծանրություն

Դեն նետեք ամեն ծանրություն
Այսօր «Նոր սերունդ» եկեղեցում մխիթարության ու քաջալերանքի կարիք ունեին բոլորը: Սա առաջին ծառայությունն էր այն բանից հետո, երբ ննջեց բոլորի կողմից շատ սիրված, սիրո ու ջերմության պայծառ մարմնացում Հայկուհի Բաբայանը:
Ի ուրախություն եկեղեցու, քաջալերողը հենց ինքը՝ հովիվ Տիգրան Թադևոսյանն էր: «Սա փորձություն էր: Եվ մեր հավատը թույլ տվեց, որ մենք հաղթահարենք այս փորձությունը: Կարոտ կա: Բայց կա նաև խաղաղություն, որովհետև Հայկուհին անցյալ չէ: Հայկուհին Երկնքում է: Այս հավատը մխիթարում է մեզ», - ասաց հովիվը:
«Ոչ ոք թող չտրտմի, ոչ ոք թող չհարցնի՝ ինչու՞... «դէն գցենք ամեն ծանրութիւն... եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը»,- հորդորեց հովիվը առաքյալի խոսքով (Եբր. 12:1-2):
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու Գերմանիայի և Ամերիկայի բարեկամները, լսելով ցնցող լուրը, շտապել էին Հայաստան՝ լինելու հովիվ Տիգրանի և եկեղեցու կողքին:
Իր քաջալերանքի խոսքն ասաց Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Գոռ Ղազարյանը: Հիվանդության և բուժման ընթացքում հովիվ Գոռն իր տանը յոթ ամիս հյուրընկալել էր հովիվներ Տիգրանին և Հայկուհուն: «Հայկուհին զարմանալի անձնավորություն էր: Նրանից սեր և ուրախություն էր տարածվում ամբողջ շրջապատում»,- վկայեց հովիվը: Նա ցանկություն հայտնեց, որ հաջորդ այցելության ժամանակ այս դահլիճը լցված լինի այն նույն սիրով, որը կար Հայկուհու մեջ:
IMG_6280.JPG
Կալիֆորնիայի «First International Church» եկեղեցու հովիվ Թոնի Վարտանյանը եկեղեցուն դիմեց Հայտնության 2:7 խոսքով. «Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է»։ 
Հայկուհին հաղթել է՝ համոզված է հովիվ Թոնին: «Այո, Աստված երբեմն կարող է նաև չբժշկել: Բայց չմոռանանք, որ ամենամեծ բժշկությունը Քրիստոսի մեջ հանգչելն է»,-վստահեցրեց հովիվ Թոնին:
IMG_6306.JPG
Իր խոսքով եկեղեցուն դիմեց նաև «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի բարեկամ, Լաս-Վեգասի «Spiritual Freedom Church» եկեղեցու հովիվ Քոլեթ Բոդուանը: Նա նույնպես վկայեց այն անսահման սիրո մասին, որ բխում էր Հայկուհուց: «Ամբողջ ճանապարհին աղոթում էի և հարցնում Աստծուց՝ «Տեր, ի՞նչ պիտի ասեմ»: Ու ստացա պատասխանը. այն, ինչ պիտի ասեմ, գրված չէ Գրքում: Այն, ինչ պիտի ասեմ՝ ամբողջ Սուրբ Գիրքն է՝ սկզբից մինչև վերջ: Աստված Սեր է: Հայկուհին սիրում էր ձեզ առանց պայմանի: Դուք էլ սիրեք նրա ընտանիքին առանց պայմանի»,- հորդորեց Քոլեթը եկեղեցուն:
Եկեղեցին մեծ գոհունակությամբ ընդունեց հովիվ Տիգրան Թադևոսյանի եզրափակիչ հայտարարությունը.
«Ձեր հովիվը կոտրված չէ: Ձեր հովիվը ամուր կանգնած է և շարունակելու է իր ծառայությունը: Փառք Տիրոջը»:
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (2)
Image
Maya ➞ Պատասխանել

Feb 20, 2014 | 03:19

Orhneal e Tery, Dzer ev mer bolori ajs mec mxitarutjan u mer sireli Haykuhu haxtanaki uraxutjan hamar. mec e, mec e, meeeec eeeee Tery mer, SURB EV ARDAR E NA HAVITYAN !!!


օգտակար հղումներ