Դերասան Ստաս Սադալսկին զգուշացնում է. Երբեք մի դիմեք էքստրասենսներին.

Դերասան Ստաս Սադալսկին զգուշացնում է. Երբեք մի դիմեք էքստրասենսներին.
Ռուս հայտնի դերասան Ստաս Սադալսկին «Էքստրասենսների ճակատամարտը» հաղորդմանը մասնակցելուց հետո դիմել է բժշկի:
2013 թվականի օգոստոսին դերասանը Կիևում մասնակցել է «Էքստրասենսների ճակատամարտը» հաղորդմանը: «Այդ հաղորդմանը մասնակցում էին 13 կախարդներ, որոնք հերթով վերցրին իմ ձեռքն իրենց ձեռքերի մեջ և ինչ-որ գուշակություններ արեցին», -պատմում է դերասանը: «Նրանց «սարսափելի էներգիաներից» քիչ էր մնում զրկվեի ձեռքիցս: Սկզբում մի փոքրիկ կետ հայտնվեց: Բայց նկարահանումներից հետո՝ ինքնաթիռում, ձեռքս սկսեց ուռչել: Մոսկվայում ստիպված էի շտապ հասնել հիվանդանոց: Այստեղ բացեցին թարախապալարը: Սրսկումները չէին օգնում՝ ձեռքս շարունակում էր ուռչել: Որպեսզի կուտակված թարախը դուրս գա, պահանջվեց վիրահատություն: Հետո ևս հինգ տեղ կտրեցին: Օգնեց միայն ժամանակակից հակաբորբոքայիններով կաթիլայինը», - շարունակում է դերասանը:
Sadolski.jpg
Կախարդներին և էքստրասենսերին դիմելու մասին Սադալսկին արտահայտում է իր համոզմունքը. «Ամենաճիշտը դրանց հետ ընդհանրապես չառնչվելն է»:
Հիշեցնենք. Սադալսկին ՌԴ և խորհրդային դերասան է, վաստակավոր արտիստ: Հասարակությանը նա հայտնի է, մասնավորապես, «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից:
Պատմաբան և աստվածաբան Ալեքսանդր Շուլգան գտնում է, որ օկուլտային ուժերին դիմելը հիշեցնում է Աստվածաշնչի հետևյալ հատվածը. «Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ. Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է» (Բ Օր. 18:10-12):
«Սրա իմաստն այն չէ, թե իբր Աստված իր նախանձավորությունից ելնելով սահմանափակում է մարդու «օգտակար ինֆորմացիա» ստանալու իրավունքը: Ուղղակի դիվային ուժերի հետ առնչվելու պատճառով բացվում են մարդու կյանքում այդ ուժերի ներգործության դռները: Նման իրավիճակում հայտնվել է Իսրայելի առաջին թագավոր Սավուղը: Երբ անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար նա գերադասեց դիմել կախարդուհուն (էքստրասենսին), հաջորդ օրն իսկ մեռավ: Դրա փոխարեն Աստված ամեն կերպ խրախուսում է խորհուրդ ստանալու համար աղոթքով Իրեն կամ Իր Խոսքին դիմելը»,- դերասանի հետ կատարվածն այսպես է մեկնաբանում Շուլգան:
Աստվածաբանը նշում է նաև, որ այդ մասին գրված է Սոփոնիայի մարգարեությունում. «Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը» (Սոփ. 2:3):
Աղբյուր՝ cnlnews.tv

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ