Դեյվիդ Ուիլքերսոն.Թիրախ սատանայի նախանձի համար (մաս 2 )

Դեյվիդ Ուիլքերսոն.Թիրախ սատանայի նախանձի համար (մաս 2 )
Շատերի մոտ, ովքեր անցնում են երկար փորձությունների միջով, կրկին ու կրկին հարցներ են առաջանում՝ ուղղված Աստծուն.  «Տե՛ր, մի գուցե ես Քեզ որևէ բանով վշտացրե՞լ եմ: Մի գուցե իմ կյանքում մի բա՞ն կա, որ թույլ չի տալիս, որ Դու իմ աղաղակը լսես: Ես միշտ հավատարիմ եմ եղել Քո Խոսքին: Հապա որտեղի՞ց են այս անվերջ փորձությունները:  Աստվածաշունչն ասում է, որ Դու թույլ չես տա ինձ տանջվել ավելի, քան ես կարող եմ տանել:Այդ դեպքում ինչու՞ եմ ես հիմա ուժերիս սահմանագծին կանգնած» :
Համոզված եմ՝ հոգևոր բոլոր ճակատամարտերից ամենածանրները տեղի են ունենում հավատացյալի մտքում: Շատ քրիստոնյաներ հսկայական հոգևոր լարում են ապրում՝ ամբողջ ուժով պայքարելով կպչուն, ոչ քրիստոնեական, սարսափեցնող մտքերի դեմ: Նրանք ի զորու չեն ազատվել նախկին անհաջողությունների մասին դեպրեսիվ հիշողություններից:  Այս ամենը ավարտվում է նրանով, որ նրանք սկսում են իրենց Քրիստոսի հետ հաղորդակցվելուն կամ Աստծո օրհնություններին անարժան զգալ: 
Հավատացյալներին այդքան շատ տառապել ստիպող բոլոր պատճառների համար ես բացատրություն չունեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝
Հենց որ դուք տրամադրեք ձեր սիրտը փնտրելու Տիրոջը ՝ վստահ որոշելով  Նրա խոստումներից բռնվել , դուք միանգամից դառնում եք թիրախ սատանայի հարձակումների համար:
Յուրաքանչյուր հավատացյալի կյանքում այնպիսի պահ է գալիս, երբ նա ընտրության առաջ է կանգնում՝ կամ շարունակել մնալ գոլ իր հավատքի մեջ, կամ անցնել սահմանը (հատել ռուբիկոնը)  և հետևել Հիսուսին՝ Նրան տրվելով ամբողջ սրտով: Ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք ամբողջովին ապավինել Քրիստոսին, մենք մեր այդ ընտրությունով շարժում ենք դժոխքի խորքերը և սատանան իր դևերի լեգեոններ է ուղարկում, որ իր կատաղությունը մեր կյանքի մեջ թափի: 
Սոցիոլոգիական  «Barna» ծռայության հարցումները ցույց են տալիս , որ իրենց վերստին ծնված համարողների 70 %-ը համոզված են, որ Աստծո հետ քայլելն իրենց կյանքի կարևորագույն մասը չի հանդիսանում:  Սա շատ տխուր վիճակագրություն է: Այնուամենայնիվ, այն լույս է սփռում, թե ինչո՞ւ է սատանային այդքան անհանգստացնում իրենց  Հիսուսին ծառայելուն նվիրած մարդկանց մի փոքր խումբը:
Սատանան ինչ-որ բան է տեսնում յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի մեջ, որը բացարձակ կործանարար է իր թագավորության համար: Եվ դա տեղի է ունենում, երբ Աստծո զավակը որոշում է վստահել Նրան ամեն ինչում, մոտենալ նրան անկախ ցավերից և դժվարություններից: Սատանան հասկանում է , որ այսպիսի քրիստոնյան կբերի այլ մարկանց Հիսուսի մոտ ինչպես աղոթքների, այնպես էլ մեծ տառապանքներ կրելու միջոցով՝ շնորհիվ իր անսասան հավատքի: 
Երբ սատանան նման հավատք է տեսնում, նա գիտի, որ դժոխքի հիմքերի կցնցվեն, այդ պատճառով նա հրամայում է իր խավարի իշխանություններին թողնել սառը, անտարբեր, հաճույքներ փնտրող քրիստոնյաների մոտի իրենց պահակակետերը և փնտրել ամեն վառվող սրտով քրիստոնյայի, որի գործերը ցույց են տալիս որ նա շարժվում է Քրիստոսի լեցունության ուղղությամբ:  
Վերցրե՛ք օրինակ Պողոս առաքյալից: Երբ եկեղեցու այդ նախանձավոր հալածողը Քրիստոսի հայտնությունը ստացավ , նա իր սիրտը տրամադրեց ծոմի և աղոթքի, և անմիջապես դարձավ սատանայի կատաղության համար գլխավոր թիրախը: Սատանան ոչ թե պարզապես վախենում էր, որ Պողոսի դարձը կարող է վնասել իր գործին երկրի վրա, այլ նա խիստ նախանձում էր այն բանի համար, որ Պողոսին դրախտի հայտնությունն էր տրվել: 
Բանը նրանում է , որ Սուրբ Գիրքը ասում է մեզ, որ Լյուցիֆերը երկնքից վար է շպրտվել և աքսորվել է Աստծո փառքի ներկայությունից: Եվ ահա այդ ժամանակից սատանան տանել չի կարողանում անգամ միտքը , որ իրենից ավելի  «փոքրերից» որևէ մեկը կարող է համտեսել որևէ բան դրախտից: Նա սարսափելի նախանձում է ցանկացած մեկին, ով ստացել է օրհնություն տեսնելու այն, ինչ ինքը հավերժ կորցրել է:

Շարունակելի...
Դեյվիդ Ուիլքերսոն



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ