Դոբրի Դոբրև
Նկարում պատկերված մարդու անունը Դոբրի Դոբրև է:
Նա 98 տարեկան է, իր լսողությունը կորցրել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ:
Ամեն օր նա 10 կիլոմետր քայլում է իր գյուղից (իր ձեռքով կարված հագուստով ու կաշվե տրեխներով) դեպի Սոֆիա, որտեղ նա ամբողջ օրն անցկացնում է փող մուրալով:
Թեև նա լավ ճանաչված է քաղաքի մի շարք եկեղեցիներում որպես բարերարներին ծնկաչոք շնորհակալություն հայտնող մուրացիկ, սակայն միայն վերջերս հայտնի դարձավ, որ այս մարդն իր մուրած վերջին լուման նվիրաբերել է Բուլղարիայի քայքայվող վանքերի վերականգման ֆոնդին ու վճարել այդ վանքերի ու եկեղեցիներին ջրի ու լույսի վարձերը՝ մոտ 40 հազար եվրո: Չնայած դրան՝ ինքն ապրում է համեստ կյանքով, պետությունից իրեն տրվող ամսեկան 80 Եվրո թոշակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/imaciravelin