Դու կարող ես լինել Նրա Հովհաննեսը:

Դու կարող ես լինել Նրա Հովհաննեսը:
Հիսուսը սիրում է բոլորին: Բայց Նա առանձնահատուկ կերպով սիրում էր Հովհաննեսին: Ինչու՞: Ինչո՞վ էր պայմանավորված Հիսուսի առանձնահատուկ սերը Հովհաննեսի նկատմամբ:
Այսօրվա՝ սեպտեմբերի 15-ի խոսքի նպատակը որևէ բան բացատրելը, սովորեցնելը կամ մեկնաբանելը չէր: Այսօրվա խոսքի նպատակն էր օգնել ներկաներին ավելի մոտենալու Հիսուսին, մտերմանալու Նրա հետ, սիրելու Նրան և ճանաչելու Նրա աստվածային անսահման Սերը:
Մարինե Կարապետյանի խոհական խոսքն օժտված էր մարդկանց սրտերը թափանցելու զորավոր հատկությամբ:
Հովհաննեսը Հիսուսի սիրելի աշակերտն էր: Միայն Հովհաննեսին էր Հիսուսը վստահում իր գաղտնիքները: Աշակերտներից միայն Հովհաննեսն էր, որ ապրեց մինչև խոր ծերություն և մեռավ բնական մահով: Միայն Հովհաննեսին Աստված ցույց տվեց գալիք ժամանակների տեսիլքը: Միայն Հովհաննեսին...
Հիսուսը վստահում էր Հովհաննեսին, որովհետև Հովհաննեսն էլ վստահում էր Հիսուսին: Հիսուսը սիրում էր Հովհաննեսին, որովհետև Հովհաննեսն էլ առանձնահատուկ կերպով էր սիրում Հիսուսին:
Եթե Աստված դեռ չի վստահում քեզ, ուրեմն դու ինքդ դեռ ամբողջությամբ չես վստահում Նրան: Բացիր քո սիրտը Աստծո առաջ, և Նա էլ կբացի իր սիրտը քո առաջ: Աստված ուզում է, որ մարդիկ մոտենան Իրեն, մտերմանան Իր հետ, ճանաչեն Իրեն և սիրեն Իրեն: Այդ դեպքում էլ Նա կճանաչի և կսիրի ձեզ:
Դու կարող ես լինել Նրա սիրելին, Նրա Հովհաննեսը:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ