Դու պատվիրանի ո՞ր կողմն ես պահում

Դու պատվիրանի ո՞ր կողմն ես պահում

Այսօր շատերը պնդում են, որ իրենք լիովին պահում են պատվիրանները: Սակայն նրանք գուցե կարող են պահել դրանց մեծամասնությունը, բայց միայն Տերը, որ սրտերն է քննում, կարող է որոշել, թե արդյո՞ք մարդը պահում է վերջին՝ 10-րդ պատվիրանը՝ «Մի՛ ցանկացիր»:
Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա կհայտնաբերենք, որ այս պատվիրանը հաճախ ենք խախտում: Ինչու՞...
«Որովհետև Աստված ամենին անհավատության մեջ պարփակեց, որ Ինքը բոլորի վրա ողորմություն ունենա»: (Հռոմ. 11:32)։
Ու եթե դու կասես, թե պահպանում ես «Մի՛ սպանիրը», Հիսուսը կասի՝ «Բայց Ես ասում եմ...» (Մատթ. 5:22): Եթե կասես, թե պահում ես «Մի՛ շնանարը»,  Հիսուսը կասի՝ «Բայց Ես ասում եմ...» (Մատթ. 5:28):
Ուրեմն մի՛ ասա, թե կատարում ես, որովհետև Հիսուսը կասի՝ «Բայց Ես ասում եմ...» (Մատթ. 5:21-48):
Պատվիրանը միայն ֆիզիկական չէ, միայն նյութական չէ: Պատվիրան առաջին հերթին հոգևոր է: Եթե պահում ես պատվիրանի ֆիզիկական կողմը, ապա հոգևոր կողմի մասին Հիսուսն ասում է՝ «Բայց Ես ասում եմ...»:
Երբ հասկանում ես, որ քո սրտում չես կարողանում պահել պատվիրանը, ապա Պողոս առաքյալի պես բացականչում ես՝ «Ի՜նչ խեղճ մարդ եմ ես»: (Հռոմ. 7:24):
«Մի ցանկացիր»-ը հենց այն պատվիրանն է, որի միջոցով « Աստված ամենին անհավատության մեջ պարփակեց...»:
Բայց կա Մեկը, որ իր շնորհով ազատում է մեզ անհավատությունից ու մեղքից: Դա նույնպես Ինքն է՝ Տեր Հիսուսը: «...Որ Ինքը բոլորի վրա ողորմություն ունենա»:
Ու ընկալելով  շնորհի գերակայությունը, երախտագիտությամբ ու ցնծությամբ բացականչում ենք Պողոսի նման. «Օ՜, Աստծո իմաստության և գիտության անհուն հարստություն, ի՜նչ անզննելի են Նրա դատաստանները, և անհայտնաբերելի՝ Նրա ճամփաները»: (Հռոմ. 11:33)
Հովիվ Տիգրան Թադևոսյան


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ