Դու յուրահատուկ ես․ Առակ
Մի հովիվ իր քարոզը սկսում է 100 դոլարը ձեռքին:
Դահլիճում նստած է մոտ 200 մարդ:
Քարոզիչը հարցնում է.
- Ո՞վ է ուզում այս գումարը:
Բոլորը բարձրացնում են իրենց ձեռքը: Հովիվը սեղմում է թղթադրամը ափի մեջ, հետո բացում ու նորից հարցնում ներկա գտնվողներին:
- Դեռ այս գումարը ցանկացողներ կա՞ն:
Նորից բոլորը բարձրացնում են ձեռքերը:
- Ուրեմն ես ուրիշ բան կանեմ,- ասում է նա:
Թղթադրամը գցում է գետնին, տրորում այն, ապա բարձրացնում է կեղտոտ թղթադրամը և նորից հարցնում․
-Դե իսկ հիմա, որևէ մեկին այն պե՞տք է այս տեսքով:
Եվ նորից բոլորը բարձրացնում են իրենց ձեռքերը:
-Սիրելիներս,- ասում է քարոզիչը,- հենց նոր դուք սովորեցիք շատ կարևոր բան: Անկախ այն բանից, թե ես ինչ վիճակի հասցրեցի այս թղթադրամը, դուք շարունակում եք ցանկանալ այն ձեռք բերել, քանզի գումարը այդ ընթացքում չկորցրեց իր արժեքը:
Այն դեռ թղթադրամ է 100 դոլոր արժողությամբ: Մեր կյանքում հաճախ է պատահում, երբ մենք անտեսված ենք, մերժված: Դա մեր իրական կյանքն է…այդ պահերին մենք մեզ զգում ենք ինչպես ոչնչություն:
Բայց ամենևին կարևոր չէ՝ ինչ է եղել կամ ինչ է լինելու, դու երբեք չես կորցնի քո արժեքը, ոչ մի դեպքում: Կեղտոտ ես դու, թե՝ մաքուր, անտեսված ես, թե՝ ոչ, դու միշտ կլինես անգին նրանց համար, ովքեր սիրում են քեզ:
Մեր արժեքը չի որոշվում նրանով, թե ինչ ենք մենք անում կամ ում հետ ենք մտերիմ, այլ նրանով, թե ինչպիսին ենք մենք:
Դու յուրահատուկ ես, երբեք մի՛ մոռացիր դրա մասին:
Աղբյուր՝ protestant.am