Դուք եք աշխարհի լույսը

Դուք եք աշխարհի լույսը

Հակոբոս առաքյալն ասում է.

«Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դատարկ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է»: Հակ.2:20:

Առաջին հայացքից վիրավորական է թվում Հակոբոսի խոսքը: Սակայն նա դատարկ է անվանում այն մարդկանց, ում կյանքում հավատքը զուրկ է գործերից: Այդ դեպքում հավատքը ոչ միայն դատարկ է, այլև մեռած: Իսկ Աստված ուզում է հարություն տալ քո հավատքին: Գործերն էլ մեռած են առանց հավատքի: Այդպիսի գործերը հեռացնում են Աստծուց, չեն փառավորում Աստծուն:

Հիսուսը աշակերտներին աշխարհի աղ ու լույս է անվանում (Մտթ.5:13-14) և հորդորում.

«Թող ձեր լույսն այսպես փայլի մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»: Մտթ.5:16:

Քո մեջ լույս կա, և եթե թույլ տաս, որ այդ լույսը վառվի, մարդիկ կտեսնեն քո բարի գործերը և կփառավորեն Աստծուն:

Այդ լույսը Ավետարանն է:

Տեսնելով ձեր բարի գործերը, մարդիկ պիտի հասկանան, որ դրանք արվում են հանուն Աստծո և դառնան դեպի Աստված:

Գործերը կարող են չորս տեսակ լինել.

Մարդն անում է իր համար,Մարդն անում է մարդկանց համար,Մարդն անում է մարդկանց համար և փառավորում է Աստծուն,Մարդն անում է անձամբ Աստծո համար:

Սրանցից մեծագույնը վերջինն է: Երբ դու մի բան ես անում Աստծո համար, Աստված պարտքի տակ չի մնա և օրհնությունները չեն հապաղի:

Երբ կինը թանկարժեք յուղը լցրեց Հիսուսի գլխին (Մտթ.26:6-13), աշակերտները դա կորուստ համարեցին: Բայց այն, ինչ արվում է Հիսուսի համար, չի կարող կորուստ լինել: Աշակերտներն ուզում էին, որ մարդկանց համար լավ լինի: Դա վատ չէր, բայց յուղը թափվեց անձամբ Աստծո համար, և Հիսուսը չմեղադրեց կնոջը: Ընդհակառակը, Նա անչափ բարձրացրեց կնոջը:

Ի՞նչ կարող ես անել անմիջապես Աստծո համար, որպեսզի Աստված փառավորվի: Դա Ավետարան քարոզելն է:

Երբ դու Ավետարանն ես քարոզում, դու դա անում ես անձամբ Աստծո համար: Դրանով դու մտնում ես Աստծո ծրագրի մեջ և քո օրհնությունները չեն ուշանա:

Տիգրան Թադևոսյանի 15.09.2019թ. քարոզից

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ