Դուրս արի բոլոր տեսակ դերերից

Դուրս արի բոլոր տեսակ դերերից
 Աստված ճանաչում ու սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք: Նա ուզում է, որ մենք աճենք, որ դուրս գանք ամեն դերից, իսկ սատանան ամեն ձևով ցանկանում է յուրաքանչյուրին ներքաշել մի անբնական դերի մեջ, ու մարդկանց թվում է, որ եթե իրենք լինեն, ինչպիսին իրականում կան, նրանց չեն հարգի, չեն պատվի, ու եթե սատանային հաջողվի դնել քեզ իր ստանդարտների մեջ, նա կվերցնի քեզ դրանով:

Աշխարհը մարդուն իր գիրկը ընդունելու համար ամեն ոլորտում մի համակարգ է մշակել ու պայմաններ դրել: Թե մտար այդ դերի մեջ, խաղացիր, անգամ եթե դա սրտովդ չլինի, աշխարհը կբացվի քո առջև, ավելի հստակ` ինքն էլ կմտնի դերի մեջ ու կձևացնի, իբր բացել է «հաջողության»  դռները քո առաջ, սակայն նման հաջողությունը մարդուն առաջնորդում է դեպի դժոխք: 
 
Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը… (Հռոմ. 12:2)
« Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը» ։ (Առակ. 12:9)
Հիսուսը խոստացավ քեզ փոխել և դարձնել իր նման, միայն թե դու ինքդ չմտնես դերի մեջ ու չխաղաս, իբր դու փոխվել ես, իբր գիտես, իբր հասկանում ես: Մարդը չի կարող խաղաղություն ունենալ, եթե նա դերի մեջ է 
« Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին» ։ (Առակաց 13:7)
Աստված սիրում է, երբ մարդը հասարակ է, աննշան: Հիսուսը մեզ անձամբ է կանչեց իր թագավորության մեջ, ու ցանկանում է բարձրացնել: Նա ուզում է քեզ օրհնել, բայց երբ մարդը ինքն է իրեն մեծացնում, Աստված արդեն չի կարող քեզ մեծացնել, որովհետև դու արդեն քեզ մեծացրել ես և վարձքդ ստացել ես: Բայց եթե դու մարդկանց առաջ (ոչ Աստծո առաջ, քանի որ Աստված ամեն բան գիտի) հասարակ ես, այնպիսին՝ ինչպիսին կաս և քո աչքին մեծ չես, Աստված կմեծացնի քեզ:
Դավիթը Գողիաթի հետ կռվելիս, չնայելով ոչ ոքի կարծիքին ու զարմանքներին, չկերպարանափոխվեց հանրության կերպարանքներով; 
(Մատթ 11:27:30)
Կա մեկը, ով ճանաչում է քեզ լիովին, և Նա միայն Հայրն է: Գցիր այսօր քո վրայից ամեն դեր, եղիր այնպես, ինչպես կաս, ապրիր խաղաղ ու խոնարհ ձևով, և այդ դեպքում Աստված ինքը քեզ հայտնապես կբարձրացնի: 
Հեզ եղեք ու սրտով խոնարհ ու ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև Տիրոջ լուծը քաղցր է ու բեռը թեթև:


Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ