Դուրս գալով աղքատության անեծքից
Խորհրդային տարիներին մեզ աղքատություն էին քարոզում: Նույնիսկ եկեղեցում քարոզվում էր, որ աղքատությունը օրհնություն է:
Բայց աղքատությունը չի կարող օրհնություն լինել, այնպես, ինչպես հիվանդությունը, տկարությունը, կարիքը օրհնություն չեն:
Աստծո կամքն է քանդել աղքատ մտածելակերպը: Եթե մարդ ընդունում է Աստծո Խոսքը, նա չի կարող աղքատության մեջ մնալ: Իսկ Խոսքն ասում է. «Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ Նա՝ որ հարուստ էր, որ դուք Նորա աղքատութիւնովը հարստանաք»։ 2Կոր.8:9:
Երբ մարդիկ գնում են օտարություն՝ աշխատելու և փող վաստակելու, դա օրհնություն չէ: Ընդհակառակը, օրհնություն է, երբ «օտարականները կանգնեն եւ ձեր հօտերը հովուեն. Եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները լինեն»: Եսայի 61:5:
Եթե Աստծո հետ մտերիմ ես, Աստծո մտածելակերպն ես ընդունում, դու չես կարող մնալ կարիքի մեջ: Դու տալիս ես տասանորդը, զոհաբերում ես, Աստված էլ օրհնում է քեզ: Բայց օրհնությունը կարող է տեղ չհասնել, որովհետև անեծք կա, օրհնության ճամփին կանգնած է դևը, որը արմատներ ունի և չի հեռանում: Մեր նպատակն է քանդել օրհնության ճանապարհին կանգնած արգելքները:
Աստվածաշնչում բազմաթիվ անգամ հիշատակվում են այն պատճառները, որոնց վրա հիմնվում է աղքատության անեծքը: Ահա 4 պատճառ, որոնցից պետք է հրաժարվել:
1. Գողությունը: Եթե երբևէ գողացել ես կամ յուրացրել ուրիշի ունեցվածքը, ապաշխարիր, ներողություն խնդրիր, խոստովանիր ու եթե կարող ես՝ վերադարձրու գողացածդ:
2. Սուտ երդումը: Երբեք մի խոստացիր այն, ինչը չես կարող կատարել: Եթե խոստանում ես, ու չես կատարում, դու անեծքի առաջ դռներ ես բացում:
3. Պարտքերը: Պարտք մի վերցրու, խուսափիր ապառիկով ապրանք գնելուց: Վերադարձրու պարտքերդ՝ թեկուզ մաս-մաս:
4. Կոմունիզմի հոգին: Հեռացրու քեզնից այն մոլորությունը, որ աղքատությունը օրհնություն է: Մի քննադատիր հարուստներին, ովքեր հարստությունը ձեռք են բարել ոչ խարդախ ճանապարհներով: Քննադատելով հարուստներին, դու աստիճանաբար անցնում ես հարստությանը քննադատելուն:
Եվ որպես ամփոփում հիշիր, ամեն անեծքի պատճառը մեղքն է: Հիշիր գործածդ բոլոր մեղքերդ, խոստովանիր դրանք, ապաշխարիր ու կազատվես ամեն անեծքից:
Դեկտեմբերի 14-ի կիրակնօրյա պատգամում հովիվ Տիգրան Թադևոսյանը այսպես ներկայացրեց աղքատությունն ու դրանից ազատվելու եղանակները:
Սեփական լրատվություն
Կարծիքներ (1)
svetlana
Dec 26, 2014 | 04:12
Shat hetakrkir er yes aisor voroshumi mech ei. Ind harkavor e 2 gortc sksel , yes hokekan shat djvar vichaknerit em antnum. Der karoz@ ind shat vokeshnchet vor yes sksem parapel " tner arnelu u vacharelu " lisenzis hamar, arden inchkan jamanak er chei karoxanum grkin nuinisk motenal. Astvatc shat oehni dez shat karevor yev voroshich karoz er ind hamar. Gitem shat zbaxvat ek, bit yete karoxanak xndru em axotek ind hamar vor karoxanam parapel )