Դուք Աստծո տաճարն եք

Դուք Աստծո տաճարն եք
Եթե Աստված բնակվում է քո մեջ, ուրեմն Նա ցանկանում է օրհնել քեզ ու բարձրացնել: Բայց Աստված կբնակվի քո մեջ, եթե քո սիրտը ուղիղ է Տիրոջ առաջ:

Մենք պետք է հետևենք մեր սրտին: Եթե մեր սրտում չի բնակվում Աստված, ապա մենք դադարում ենք Աստծո տաճար լինելուց և վեր ենք ածվում ավազակների որջի: Վեր ենք ածվում աստիճանաբար, աննկատ:

«Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ դուք աւազակների այր էք արել դորան»։ (Մատթ. 21:12):

Երբ Հիսուսը մտնում էր Երուսաղեմ, քաղաքում սկսվեց արթնություն, փառաբանություն, տոն ու աղաղակ (Մատթ.21:1-12): Բայց Հիսուսը չնայեց դրան և ուղղվեց դեպի ամենակարևոր վայրը, որտեղից սկսվում է ամեն բան, որտեղ լուծվում են բոլոր խնդիրները: Նա գնաց տաճար:

Հիսուսը մտավ տաճար ու դուրս արեց ավազակներին: Հիսուսը քննում է մեր սրտերը և կարող է մաքրել դրանք: Բայց դրա համար անհրաժեշտ է կատարյալ հնազանություն.

«Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամեն անհնազանդութեան համար՝ երբ որ ձեր հնազանդութիւնը կատարեալ լինի»: 2Կոր.10:6:

Եթե աղոթքը վերանում է հավատացյալի կյանքից, ապա նրա սիրտը շուտով կվերածվի ավազակների որջի, որովհետև գրված է՝ «Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի»:

Ավազակներին դուրս անելուց հետո Հիսուսոը բժշկեց կույրերին ու կաղերին: Ուրեմն երբ եկեղեցին մաքրվի ավազակներից, մեր երկրի բժշկությունը կգա:


Եղի՛ր Աստծո տաճարը, մի՛ վախեցիր: Մի՛ միաբանվիր ավազակների հետ: Ուշադի՛ր եղիր քո սրտի նկատմամբ, մերժի՛ր ավազակներից եկած մտքերը և թո՛ւյլ տուր, որ Աստծուց եկած մտքերը գան:

Ընտրությունը քոնն է՝ կամ կլինես Աստծո տաճարը, կամ կդառնաս ավազակների որջ:

Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ