ԵԹԵ ԵՐԿՐԻ ՎՐԱ 100 ՄԱՐԴ ԱՊՐԵՐ

ԵԹԵ ԵՐԿՐԻ ՎՐԱ 100 ՄԱՐԴ ԱՊՐԵՐ
Ինչ կլիներ,եթե երկրի բնակչությունը կրճատեինք`դարձնելով ընդամենը 100 մարդ:
Այդ դեպքում.
•    100-ից 57-ը կլինեին ասիացի, 21-ը եվրոպացի, 14-ը Ամերիկա մայրցամաքից, 8-ը Աֆրիկայից
•    Նրանցից 52-ը կին կլինեին, 48-ը տղամարդ
•    30-ը սպիտակամաշկ, 70-ը  այլ ռասաների ներկայացուցիչներ
•    30-ը քրիստոնյա, 70-ը այլ կրոնների հետեվորդներ
•    89-ը ավանդական սեռական կողմնորոշմամբ, 11-ը նույնասեռական
•    100-ից 6-ը կլինեին ընդհանուր ունեցվածքի 59-ը տոկոսի  տերը ու նրանք 6-ն էլ Հյուսիսային Ամերիկայից կլինեին
•    100-ից 80-ը կլիներ ծայրահեղ աղքատ
•    Կարդալ կիմանային նրանցից միայն 30-ը
•    50-ը թերսնուցում կունենար
•    Ամեն օր կմեռներ 1 մարդ եվ կծնվեր 1-ը
•    Ընդամենը 1 մարդ կունենար բարձրագույն կրթություն
•    Եվ միայն մեկ հոգի կլիներ միակ համակարգչի սեփականատերը:
Այնպես որ, եթե  դուք օրահաց ունեք` ավելի երջանիկ եք քան 50 այլ մարդ:
Եթե ունեք համակարգիչ, երջանիկ եք այն 99-ից , որոնք այն չունեն:
Եթե գիտեք կարդալ, երջանիկ եք 70 այլ մարդուց, որոնք անգամ դա չգիտեն:
Եթե չեք ապրում ծայրահեղ աղքատության մեջ, ուրեմն երջանիկ եք 80 այլ մարդուց, որոնք անգամ հագուստ եվ սնունդ չունեն:

 Նյութը հրապարակվել է արգենտինական  “La Primera”  ամսագրում:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ