«Ելք» մյուզիքլը գրավեց ներկաների սրտերը (լուսանկարներ)

«Ելք» մյուզիքլը գրավեց ներկաների սրտերը (լուսանկարներ)
Զատկի ողջ էությունը՝ 40 րոպեների ընթացքում,- այսպես կարելի է բնութագրել «Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խմբի հեղինակած ու բեմադրած մյուզիքլը, որը հասարակությանը ներկայացվեց Հարության տոնի նախօրյակին՝ ապրիլի 19-ին:
21.jpg
«Ելք» անվանումը կրող երաժշտական բեմադրությունը հայ քրիստոնեական մշակույթում հազվադեպ հանդիպող երևույթ էր, որն իր պարզությամբ և խորությամբ, ճշմարտացիությամբ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ստիպում էր հանդիատեսներին արտասվել ու աղոթել ներկայացման ամբողջ ընթացքում, իսկ ավարտից հետո երկար ժամանակ չէին լռում ծափահարություններն ու բացականչությունները՝ «Հալելույա», «Փառք Հիսուսին», «Բրավո»:
25.jpg
Մյուզիքլը գեղեցիկ համադրումն էր աստվածաշնչյան երկու փոխկապակցված պատմությունների՝ հինկտակարանային Զատկի՝ Իսրայելի ժողովրդի եգիպտական գերությունից ազատագրման և Հիսուս Քրիստոսի կյանքի, ծառայության, մահվան ու հարության ավետարանական պատմության: Բեմադրությունը մարդկանց սրտերը գրավում էր իր անզուգական երաժշտությամբ, պարզ, հասկանալի լեզվով, վոկալ, դերասանական ու խորեոգրաֆիկ արհեստավարժ կատարումներով:
32.jpg
Երաժշտական ներկայացումն առանձնահատուկ էր նրանով, որ նախագծի, սցենարի և 12 երգերից յոթի հեղինակը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Հայկուհի Բաբայանն էր, ով բոլորովին վերջերս Երկինք հեռացավ: Հովիվ Տիգրան Թադևոսյանը ներկայացումից հետո պատմեց, որ մինչև իր կյանքի վերջին պահերը քույր Հայկուհին եկեղեցու ստեղծագործական խմբի ղեկավարների հետ քննարկում էր նախագիծը, ներկայացնում էր սցենարն ու ցուցումներ էր տալիս բեմականացման վերաբերյալ:
3.jpg«Հիսուսի Հարության շնորհիվ մենք ազատվեցինք մեր մեղքերից, փրկվեցինք և հավիտենական կյանք ստացանք: Փրկությանը արժանանալու համար մեզնից պահանջվում է միայն մեկ բան՝ հավատալ Հիսուսին ու Նրա Հարությանը: Հարությունն իրականություն է: Այն ոչ թե ներկած հավկիթներ կամ այլ ուտեստներ է, այլ մարդկության գոյության ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունը»,- իր խոսքում հիշեցրեց հովիվը:
5.jpg
Մյուզիքլի արդյունքը եղավ այն, որ նրա ավարտից հետո՝ հովիվ Տիգրան Թադևոսյանի կոչով մի քանի տասնյակ չապաշխարած անձինք ապաշխարեցին և իրենց սրտերը հանձնեցին Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
2.jpg
«Առաջին վայրկյանից մինչև վերջին նոտաները արցունքներն իրենք իրենց հոսում էին աչքերիցս: Եվ դա ոչ միայն գեղեցիկ բեմադրության արդյունք էր, այլ, առաջին հերթին՝ Հիսուսի անմիջական ներկայության»,- մյուզիքլի մասին այսպես արտահայտվեց եկեղեցու հյուրերից մեկը:
Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:
Սեփ. լրատվություն
Լուսանկարները՝ Արման Սարգսյանի:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ