Երբ դուք խոսում եք մեկի հետ, ում դուք ուզում եք հավատքի բերել, խոսակցության մեջ ձեզ չի խանգարի ընդգծել, որ Հիսուսը նա և նրա Աստվածն է։
Երբ դուք խոսում եք մեկի հետ, ում դուք ուզում եք հավատքի բերել, խոսակցության մեջ ձեզ չի խանգարի ընդգծել, որ Հիսուսը նա և նրա Աստվածն է։
Այս փաստը չհասկանալը կարող է հանգեցնել նրան, որ նա կշարունակի շատ տարիներ թափառել խավարի մեջ։ Նման բան մեկ անգամ չէ, որ պատահել է, և միայն նրա համար, որ մենք մարդկանց ներկայացրել ենք Քրիստոսին` որպես նրանց Փրկիչ, ոչինչ չասելով, որ Նա նաև նրանց Տերն է (Տիրակալը)։ Կան հավատացյալներ, որոնք պարծենալով ասում են.»
Ես Քրիստոսին ընդունել եմ որպես իմ Փրկիչ, բայց ոչ մի կերպ չեմ ենթարկվել Նրան` որպես իմ Տեր»։ Չնայած մենք չենք պատրաստվում այս առիթով աստվածաբանական վիճաբանության մեջ մտնել, թույլ տվեք բավական անբողոքարկելի հիմնավորում անել . նման ձևով հավատքի գալը չի համարվում ճշմարիտ և իրական։ Հիսուս Քրիստոսը թելերով կառավարվող տիկնիկ չէ, որի պարանը կարելի է քաշել. Նա Անձամբ Աստված է, Ում հետ կատակ չեն անում։
Մարդիկ, որոնք կոմունիստական շարքեր էին ընդունվում, ասում էին, որ հանուն կոմունիզմի նրանք պետք է պատրաստ լինեին զոհաբերել ամեն բան։ Բայց երբ մարդիկ ընդունում են Հիսուս Քրիստոսին, չգիտես` ինչո՞ւ մենք նրանց թույլ ենք տալիս մտածելու, որ հանուն Նրա չպետք է ոչինչ զոհաբերել։ Երբ Փիլիպիայում բանտապետը հարցրեց, թե ինչ պետք է անի, որպեսզի փրկվի, նա ստացավ հստակ պատասխան.» Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին»։
Այսինքն` գլխավորը սեփական կյանքում Նրա աստվածությունն ընդունելն է։ «Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված Նրան մեռելներից հարություն տվեց, կապրես» (Հռոմ.10։9)։
Եթե դուք Հիսուսին չեք ընդունել` որպես գոյություն ունեցող ամեն բանի Տեր, արդյո՞ք ընդունել եք Նրան ընդհանրապես։ Ո’Չ։