Երիտասարդական հանդիպումների շարք «Նոր սերունդ» եկեղեցում
Երիտասարդական քրիստոնեական միջոցառումները Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում դարձել են եկեղեցու կյանքի անբաժանելի մասը: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ավելի ու ավելի օծված ու օրհնված:
Հոկտեմբերի 1-ից 3-ը տեղի ունեցավ այդպիսի ծառայությունների շարք՝ «Ժամանակն է» խորագրով: Երեք օր երեկոները եկեղեցու երիտասարդները հավաքվում էին եկեղեցու գրասենյակում՝ լսելու Աստծո խոսքը և աղոթելու:
Առաջին օրը երիտասարդներին ծառայեց ավագ ծառայող Նարինե Գասպարյանը: Նրա խոսքը նվիրված էր ժամանակի ճիշտ ու արդյունավետ օգտագործմանը, որպեսզի ամեն ժամ, ամեն րոպե մեր գործն ու խոսքը ծառայի Աստծու արքայությանը, Աստծուն երկրպագելուն:
Երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին ծառայեց ավագ ծառայող Նարինե Մխիթարյանը: Նրա խոսքն էլ նվիրված էր ժամանակները ճանաչելուն: Հարկավոր է ճիշտ ճանաչել, թե տվյալ պահին ինչի ժամանական է և քայլել այդ ժամանակին համապատասխան: Եթե կան մարտահրավերներ, ապա պետք է սրբությամբ պատերազմել՝ զինվելով Աստծո սպառազինությամբ:
Վերջին օրը ծառայեց եկեղեցու երիտասարադական ծառայությունների համակարգող Գոռ Կարապետյանը: Բանախոսն ընդգծեց, որ աշխարհում շատացել է մեղքը: Մեր առավելությունն այն է, որ տեղյակ ենք, որ վերջին օրերին անիրավությունները շատանալու են, սակայն դա հիմք չի տալիս անտարբերության: Ամեն պարագայում անհրաժեշտ է հանդիմանել մեղքը և քարոզել Քրիստոսի Ավետարանը: Խոսքից հետո եկեղեցու երիտասարդներն ընդունեցին Սուրբ Հաղորդություն:
Բոլոր երեկոները հագեցված էին փառաբանությամբ, երկրպագությամբ և հզոր աղոթքներով:
Սեփ. լր: