Երիտասարդներն Աստծո քաղաքականության մեջ

Երիտասարդներն Աստծո քաղաքականության մեջ
Օգոստոսի 16-ին տեղի ունեցավ հերթական NG Youth երիտասարդական ծառայությունը, որտեղ երիտասարդները առիթ ունեցան ընկերական զրույց ունենալու Միջազգային աստվածաբանական համալսարանի ԱՊՀ տարածքի մասնաճյուղերի տնօրենի, ատվածաբանության դոկտոր Կուամբա Ժան Պոլ Լուֆուտայի հետ
Նա երիտասարդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձություններով և իր հորդորող խոսքով դիմեց նրանց: 
 «Մարկոս 16:15- ում գրված է. գնացեք ամբողջ աշխարհով մեկ և ավետարանը քարոզեցեք բոլոր մարդկանց: Հիսուսը հեռանալուց առաջ մեզ շատ կարևոր հանձնարարություն տվեց, բայց այս հատվածը մտածելու տեղիք է տալիս: Շատերը իրենց նկարներում Հիսուսին և իր աշակերտների պատկերում են բավականին տարեց մարդու տեսքով: Օրինակ՝ Լեոնարդո Դա Վինչիի « Վերջին ընթրիքը»: 
Բայց հիշենք, որ Հիսուսը 33 տարեկան էր, իսկ իր աշակերտներին նա նույնիսկ երեխաներ էր կոչում: Սա հաստատում է այն մասին, որ Հիսուսի աշակերտները Իրենից տարիքով մեծ չէին: Իսկ ավելի ստույգ նրանք 33 տարեկանից փոքր էին:Ընդհանուր առմաբ Հիսուսը բավականին տարօրինակ շրջապատ ուներ՝ 33տարեկան տղամարդ ով շրրջապատված էր 12 երիտասարդներով: Բայց նրանք, անկախ իրենց երիտասարդ տարիքից, գլխիվայր շրջեցին այս աշխարհը: 
Այդ 12 երիտասարդների շնորհիվ հիմա բազմաթիվ միսիոներներ աշխարհի մի ծայրից մյուսն են գնում՝ Ավետարանը քարոզելու համար: Եվ առհասարակ՝ համաշխարհային պատմության մեջ բոլոր խոշոր հեղափոխությունների ետևում երիտասարդներ են կանգնած: Կարող ենք հիշել մարդկության պատմության մեջ ամենա ահարկու դեմքերից Հիտլերին, ով իր գործունեությունը սկսել է երբ նա դեռ 20 տարեկան էր և նրան շրջապատում էին հասակակիցները:
Յուրաքանչյուր հավատացյալ երիտասարդ իր մեջ ունի այն ուժը, որի միջոցով նա ի զորու է փոխել այս աշխարհը. ամենակարևորը դրան հավատալն է: 6 տարեկան էի, երբ սկսեցի կարդալ: Շատ էի սիրում կարդալ այն մարդկանց մասին, ովքեր իրեց հետքն են թողել այս աշխարհում, ովքեր ինչ որ բան են կարողացել փոխել: Ես մի սկզբունք ունեի, եթե ինչ որ մեկը կարողացել է մի բան անել, ուրեմն ես էլ դա կարող եմ՝ նույնիսկ ավելի լավ: Այդ գրքերից ոգեշնչվելով՝ ես ինքս էլ ցանկանում էի ինչ- որ բան փոխել այս աշխարհում
Փորձել եմ ինքս ինձ քաղաքականության մեջ, նույնիսկ հասել եմ որոշակի բարձրունքների, բայց հասկացել եմ, որ միակ քաղաքականությունը, որով մենք պետք է զբաղվենք Աստծո քաղաքականությունն է, և Աստված է միակ հզոր քաղաքական գործիչը: 
Մարկոս ավետարանի հատվածում նկարագարված իրադարձությունը իսկական հեղափոխություն է, որը չի վերջանում: Հեղափոխությունները, որոնք Մարքսն ու Լենինն էին արել արդեն ավարտվել են, իսկ այն մեկը, որը Հիսուսն արեց, կա, կլինի և շարունակվելու է հավիտյան:
Աշխարհը սպասում է, որպեսզի քրիստոնյա երիտասարդների միջոցով փոխվի, քանի որ դուք ճանաչում եք Աստծուն, իսկ աշխարհը ոչ. դուք գիտեք այն, ինչ աշխարհը չգիտի»:

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214  հեռախոսահամարով։
«NG | YOUTH»


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ