Երիտասարդները հանուն ճշմարտության
բաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն ճշմարտության» խորագրով երկար սպասված երիտասարդական հանդիպումը:
Ջերմ և անբռնազբոսիկ մթնոլորտում երեկոն բացվեց փառաբանության երգերով: Բոլորն ուրախ պարում և երիտասարդական ողջ եռանդով փառաբանում էին Տիրոջը:
Նույն մտերմիկ մթնոլորտում երիտասարդներից մի քանիսը պատմեցին իրենց կյանքում Աստծո փառավոր ազդեցության մասին: Վկայությունները քաջալերող, հավատն ամրապնդող էին և տանում էին դեպի այն ճշմարտությանը, որ Տերը կենդանի է և այսօր էլ գործում է իրեն հավատացողների կյանքում:
Հավաքվածների հետ կարճ խոսքով կիսվեց երեկոյի հեղինակ և կազմակերպիչ Գոռ Կարապետյանը: Խոսքը լճացող աշխարհին չձուլվելու, «չլղոզվելու» և Աստծո խոսքի մեջ հաստատուն մնալու մասին էր:
Հյուրասիրությանը զուգահեռ երիտասարդները շարունակեցին երգելով և պարելով փառաբանել Տիրոջը, ինչից հետո միաբան աղոթքով օրհնեցին զինվորական ծառայության մեկնող Դավիթին:
Վերջում հավաքվածները երիտասարդական ոճով «նկարեցին» օրվա հուշը:
Ներկաները հրաժեշտ տվեցին միմյանց՝ լցված Հոգով ու նոր տպավորություններով: