Երկնքի արքայությունն ավելի է, քան...

Երկնքի արքայությունն ավելի է, քան...
Ինչու՞ քրիստոնյաները զերծ չեն նեղություներից: Ինչու՞ ունենալով աստվածային խոստմունքը, Ավետարանը քարոզող առաջին քրիստոնյաները նեղություններ էին կրում, չարչարվում էին ու հաճախ սպանվում էին որպես հանցագործներ: Եվ չէին ամաչում ու գայթակղվում իրենց մահից: Ինչու՞ այսօր էլ շատ քրիստոնյաներ ենթակա են նեղությունների:
Այս հարցերի խորը ու համակողմանի վերլուծությանն էր նվիրված հուլիսի 14-ի կիրակնորյա պատգամը: Պատգամախոսը Մարինե Կարապետյանն էր: 
Քրիստոնեության արժեքը բարձրացնելու նպատակով հաճախ քրիստոնյաներն այն ներկայացնում են որպես օրհնությունների վայր: Բայց դրանով իսկ արժեզրկում են քրիստոնեությունը, քանի որ Քրիստոսի գալու առաջնային նպատակը ոչ թե մարդկանց ժամանակավոր բարեկեցություն ապահովելն էր, այլ հավիտենական կյանքը: 
Նեղությանդ մեջ մի՛ նայիր նեղությանդ, այլ նայի՛ր հավիտենական կյանքին: Եվ եթե նպատակ ունես տեղ հասնել, ապա կանցնես բոլոր նեղությունների վրայով:
Ստեփանոսին տանում էին սպանելու՝ քարկոծելով: «Իսկ նա լցված Սուրբ հոգով՝ դեպի երկինք նայեց և Աստծո փառքը տեսավ, և Հիսուսին՝ կանգնած Աստծո աջ կողմում»: (Գ.Ա. 7:55):
Ուրեմն մենք էլ նեղության մեջ դեպի երկինք նայենք ու փնտրենք Աստծո փառքն ու հավիտենական կյանքը:
Տեսանյութը՝ այստեղ
«Նոր սերունդ» եկեղեցու լրատվական ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ