Երկնքի ու երկրի գանձերը
Այն, ինչ մենք անում ենք եկեղեցում մեծ հաշվով ունի մեկ նպատակ՝ մարդկանց փրկությունը: Եկեղեցու գործը մարդուն ծնելը, աճեցնելը, հասունացնելն ու ինքնուրույն դարձնելն է: Եվ քանի որ եկեղեցու ենթակառույցների միակ գլխավոր նպատակը մարդկանց փրկությունն է, բոլորը պետք է միաբան լինեն մեկ հոգու մեջ։ Աստծո Արքայության մեջ ամեն բան աճում է: Որտեղ որ դու ծառայում ես, այդ ծառայությունը պետք է աճի:
Աստված քեզ հնարավորություն է տալիս քանդելու հին անեծքը, գնալ առաջ ու աճել։ Աստծո Թագավորության մեջ ամենատկարը պետք է աշխարհում ամենազորավորը լինի, սակայն խնդիրը նրանում է, որ դու լսում ու կարդում ես Աստծո խոսքը, բայց չես կատարում։ Աճը Աստծո օրհնությունն է, Աստված հավատարիմ Աստված է, և Սուրբ Հոգով լցված լինելու դեպքում քո աճն անխուսափելի է:
Աստված ունի անհասկանալի սեր մեղավոր աշխարհի հանդեպ, եթե քո սիրտը միանա Աստծո սրտին ու խնդրես, որ այն, ինչ-որ Իր սրտում կա, Նա փոխանցի քեզ՝ քո ծառայությունները կաճեն:
Կան երկրային ու երկնային գանձեր. երկրայինը դու ես, մարդիկ են, երկրայինը Աստված է։ Մարդուն չի հետաքրքում ավետարանչությունը, մարդկանց փրկությունը, որովհետև իրանք իրենց խնդիրների մեջ են խորասուզված։ Աստված մարդուն դիտարկում է՝ որպես գանձ, որը դժվարություն ունի, եթե դու չես գնահատում մարդկանց, ուրեմն դու դեռ չգիտես, թե դու ով ես:
Երբևէ փորձե՞լ ես քո ներքին սենյակում փնտրել ու տեսնել, թե ինչ կա Աստծո սրտում:
Երբ մարդը փնտրում է Աստծուն, նա չի կարող աղոթելիս բավարարվել մոնոլոգով, եթե փնտրում ես՝ կգտնես Նրան, որովհետև դա Աստծո խոստումն է ուղղված քեզ: Նորմալ չէ, երբ աղոթքին փոփոխություն չի հաջորդում: Սուրբ Գրքում գրված է, որ աշակերտները արբած էին աղոթքից: Սուրբ Հոգով լցված մարդը չի կարող նույնը մնալ։ Քրիստոնեությունը առանց Սուրբ Հոգու հպման տաժանակիր ջանք է։
Երկրային գանձերը գտնելու համար մեզ հարկավոր է հանդիպել ամենամեծ Գանձին։ Սուրբ հոգու առաջնորդություն ունենալ նշանակում է հասկանալ այն, ինչ Աստված է ցույց տալիս։
Առանց Սուրբ հոգու հետ հաղորդակցության մարդը իներցիայով և մեխանիկաբար է շարժվում, ծառայում: Բայց երբ դու հանդիպում ես կենդանի Աստծուն, Նա փոխում է քո ստանդարտ մտածելակերպը, քեզ նոր մեթոդներ ու պարգևներ է տալիս:
Ժամանակն է, որ եկեղեցին ծառայի պարգևներով:
Պողոսն ասում է, որ նախանձավոր լինենք հոգու պարգևների համար՝ հատկապես մարգարեության: Պարգևով ծառայել նշանակում մեզ համար անհասկանալի բաներ անել: Ժամանակ է գալիս, երբ սովորական ծառայությունը դառնում է գերբնական՝ կենդանի Աստծո առաջնորդությամբ:
Մեր ծառայությունները կլինեն հաջողված, երբ փնտրենք Աստծուն, ու Նա իր սրտի զգացողությունները փոխանցի մեզ ու այդ դեպքում մենք կառաջնորդվենք ոչ թե ծրագրերով, այլ հոգով: Մարդը չի ծառայում, որովհետև Աուրբ հոգով լցված չէ: Սակայն լցված լինելու դեքում մեր գութը կշարժվի՝ տեսնելով մարդկանց կարիքներն ու ցավերը, ովքեր փրկված չեն: Աստծո աչքերում մարդը գանձ է: Իսկ գանձը Գանձի հետ հանդիպեցնողը մենք ենք:
Ցանկացած մարդ մի գիրք է, ու ինքը կարիք ունի, որ իրեն կարդան:
Մի նայեք, թե այդ գիրքն ինչ վերնագիր ունի ` նախարար, պադգամավոր, կամ ինչ որ պաշտոնյա, բոլոր էլ ցավ ունեն իրենց մեջ, բոլորն էլ Հիսուսի կարիքն ունեն:
Եվ միայն Աստծով լցված մարդը կարող է իր նախասիրությունները, սեփական հոգսերը թողնելով՝ ուրիշ մարդկանց կյանքի գիրքը կարդալ ու Աստծո փրկության մասին պատմել նրանց։ Մեր սիրտը պիտի ցնծա ուրախությունից, երբ մարդիկ փրկվում են ու ընդունում Հիսուսին: