Երկու մասնագիտություն
Այս կիրակի՝ ապրիլի 14-ին, «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայության սկիզբն առանձնահատուկ էր: Եկեղեցու հավատացյալ քույր Մարինեն վկայում էր նախորդ կիրակնօրյա ծառայության աղոթքի ընթացքում իր հրաշալի բժշկության մասին:
Ծառայությունից հետո Մարինեն եկեղեցու քույրերին հայտնում է իր հրաշալի բժշկության մասին, նրանք կես կատակ, կես լուրջ պատասխանում են. «Հավատքով ընդունիր»:
Վկայությանը հաջորդեց հովվի պատգամը: Այն սկսվեց Ծննդոց 3:17-19 խոսքերով, որտեղ գործած մեղքի համար Աստված անիծում է Ադամին. «Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։ Երեսիդ քրտինքովը հաց ուտես...»: Հետևությունը մեկն է՝ երեսի քրտինքով հաց ուտելն օրհնություն չէ, եթե գործդ անում ես առանց Աստծո:
Իսկ Աստծո հետ իր գործն անողն օրհնվում է,- նշեց հովիվը:
Յուրաքանչյուր մարդ բացի իր մասնագիտությունից պետք է ունենա ևս մեկ մասնագիտություն, որին պետք է տիրապետի ամեն մի վերստին ծնված քրիստոնյա: Այդ մասնագիտությունն է լինել «մարդկանց որսորդ»՝ քարոզել Աստծո խոսքը՝ մարդկանց Հիսուսի մոտ բերելու նպատակով: Միայն այդ դեպքում քո մասնագիտությունն ու աշխատանքը կլինեն օրհնված, Հիսուսը քեզ օրհնություններ կպարգևի, և դու կլինես հաջողակ քո բոլոր ձեռնարկումներում:
Ուրեմն, թող մեր սրտերում գա սուրբ անհանգստություն՝ չփրկված մարդկանց դեպի Հիսուսը բերելու և փրկության առաջնորդելու...
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն