Երկու թիակ
Աշխատանքի շտապող մի մարդ նավակ է նստում և հանկարծ նկատում է, որ թիավարը երկու թիակներից մեկի վրա փորագրել է «Հավատ», մյուսի վրա` «Աշխատանք» բառերը և հանգիստ թիավարում է դեպի դիմացի ափը, ուր և շտապում էր մարդը: Վերջինս զարմացած հարցնում է թիավարին. «Եղբայր, չե՞ս կարող բացատրել, թե ինչո՞ւ ես թիակներիդ վրա փորագրել «Աշխատանք» և «Հավատ» բառերը»:
«Հավատը հոգուս կերակուրն է, աշխատանքն էլ` մարմնիս»:
Մարդը ժպտում է. «Աշխատանքը հասկանալի է և գովելի, բայց ինչի՞դ է պետք հավատը»:
Այդ ժամանակ թիավարը թողնում է «Հավատի» թիակը և միայն մեկ թիակով շարժում նավակը: Այն այլևս առաջ չի լողում, այլ միայն պտտվում է տեղում»:
«Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանից»: Մտթ.4:4: