Եռօրյա բակային ճամբար Վարդաշենում

Եռօրյա բակային ճամբար Վարդաշենում
  Երևանի  Վարդաշեն  թաղամասում  հուլիսի  18-20-ը  «Նոր սերունդ» եկեղեցին կազմակերպել էր բակային  ճամբար:
13701052_1114841551924339_85793772829998
Եկեղեցու երիտասարդական և մանկական ծառայությունների համատեղ ջանքերով կազմվեց եռօրյա  հագեցած և հետաքրքրիր ծրագիր, որն ուրախություն բերեց ոչ միայն մանուկների համար, այլ նաև մեծահասակների և ամբողջ բակի համար:  
13720424_1115988581809636_1655415443_o.j
Ճամբարի նպատակն էր հոգևոր արժեքներ սերմանել մանուկների սրտերում` խաղերի, երգերի, մրցույթների և պարզապես մտերմիկ շփման միջոցով:
13720646_1115984641810030_106129645_o.jp
Առաջին օրը տեղի ունեցավ ճամբարի հանդիսավոր բացումը, ներկայացվեցին ծրագիրը ու նպատակը, որից հետո հնչեցին ուրախ հոգևոր մանկական երգեր: 
13735659_1114841455257682_69200874857788
Այնուհետև երեխաները բաժանվեցին 3 խմբերի՝ յուրաքանչյուրն ընտրելով անուն և կարգախոս իր թիմի համար:
13711461_1115984505143377_535261404_o.jp
Ապա «Անբառ գրքի» գունավոր էջերի օգնությամբ երեխաներին հասանելի լեզվով ներկայացվեց մարդկության փրկության ծրագիրը: 
13728364_1115990468476114_312522705_o.jp
Վերջում ռիթմիկ հնչյունների ներքո մանուկները սովորեցին պարային շարժումներ:
13728466_1115984991809995_2021245315_o.j
Երկրորդ օրը ևս հագեցած  էր ուրախ փառաբանող երգ ու պարով, զվարճալի և միևնույն ժամանակ ուսոցողական խաղերով, որոնց արդյունքում յուրաքանչյուր թիմ վաստակեց միավորներ:
13728252_1115990691809425_90226625_o.jpg
Երրորդ օրը  մանուկներին սպասում էին անակնկալներ. ոչ միայն երգ ու պար, ու կրկին մրցույթային խաղեր,
13833527_1115987305143097_746623151_o.jp 
այլև պարգևատրում՝ ըստ անցած երեք օրերի ընթացքում գրանցած ակտիվության և արդյունքների, այնուհետև նրանց հյուրընկալեցին հեքիաթային հերոսներն իրենց նվերներով: 
13835613_1115990611809433_2034672755_o.j
Իսկ ամենավերջում կազմակերպվեց բացօթյա մուլտֆիլմի դիտում, որն էլ ավելի պատկերավոր ու հիշարժան դարձրեց բակային ճամբարը:
13709684_1115990688476092_605228842_o.jp
Ինչպես վկայում էր թե մանուկների ոգևորությունը, և թե ծնողների դրական արձագանքը ճամբարն իսկապես հաջողվեց. նույնիսկ ցանկություն էին հայտնում երկարաձգել օրերը կամ որոշ ժամանակ անց նորից նման ծրագրով գալ իրենց բակ:
13730730_1115987688476392_36574473_o.jpg
Ոգևորված և գոհ էին բոլորը, թե՛ փոքրերը, թե՛ մեծերը, և թե կազմակերպչական թիմը:
13833457_1115988538476307_982383842_o.jp
Գոհություն Աստծուն այս անմոռաց և հրաշալի 3 օրի համար…
13699589_1115987118476449_1829844972_o.j
Ծնողներից երկուսը մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով
Իմ կարծիքը «Նոր սերունդ» եկեղեցու մասին շատ դրական է, քանի որ Աստծո մասին պատմվում և ներկայացվում է շատ գրագետ ձևով: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում  բոլորիդ, հատկապես ծառայողներին՝ անգամ 1 տարեկան երեխայի հանդեպ հոգատար վերաբերմունք ցույց տալու համար:
13833275_1115984331810061_362907998_o.jp
Աստծո սերն ու օրհնությունը թո՛ղ լինի ձեր վրա: Աճեցե՛ք, բազմացե՛ք և տարածե՛ք Հիսուսի  սերն ամենուրեք: 
                                                   Անի Գրիգորյան
Մենք մեր բակի անունից անչափ շնորհակալ ենք «Նոր սերունդ» եկեղեցուց:
13711677_1115988408476320_1975581682_o.j
Մեր երեխաները շատ լավ ուրախացան, երգեցին, պարեցին, խաղեր խաղացին: Շատ գոհ ենք և զգացված:                                                                                                                                                                      
                                                                                                                     Մերի Մարտիրոսյան

Սեփ. լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ