Եւ այդ օրը կոչվում է «Այսօր»
«Նոր սերունդ» եկեղեցին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, օրհնեց ևս մեկ ամուսնություն: Ամուսնացել էին Վովան ու Արմինեն, ու հովիվ Տիգրան Թադևոսյանը նրանց օրհնեց Թվոց 6-րդ գլխի հետևյալ խոսքերով.
«Եհովան օրհնէ քեզ, եւ պահէ քեզ. Եհովան պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ ողորմէ քեզ. Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ խաղաղութիւն տայ քեզ»:
Իր կիրակնօրյա պատգամում հովիվը բացահայտեց կապը հնազանության և հանգստության միջև:
Հանգիստը հոգու, սրտի ու մտքի խաղաղ վիճակն է, որը Աստված տալիս է Իրեն հնազանդվողներին:
Եթե խաղաղություն ու հանգիստ չունես, ապա զննի՛ր ինքդ քեզ ու որոշիր, թե ինչում ես անհնազանդ, ինչ խնդիր ունես Աստծո հետ: Ու երբ հասկանաս խնդիրդ, մի՛ խստացրու սիրտդ: Եթե դեռ չունես խաղաղություն, մի հուսահատվիր, ամեն բան ավարտված չէ: Դեռ կա մի օր ամեն բան շտկելու համար, ու այդ օրը կոչվում է «Այսօր».
«Այսօր, եթէ նորա ձայնը լսէք, մի՛ խստացրէք ձեր սրտերը» Եբր.4:7:
Հանգստի, խաղաղության ու ամեն հրաշքի գաղտնիքը խոնարհության ու հնազանդության մեջ է:
Սեփ.լր.