Եվ այն օրը…

Եվ այն օրը…

Կրակոտ հավատքին ու կրակոտ աղոթքին էր նվիրված «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի կիրակնօրյա պատգամը այսօր՝ նոյեմբերի 15-ին:

Սուրբ գրքի բոլոր մարգարեություններում հաճախ կարելի է հանդիպել «Եվ այն օրը…» արտահայտությանը:

Կա մի օր, որ գալու է իմ ու քո կյանքում, և այդ օրը լինելու է փոփոխությունների օր, հաղթանակի օր, երբ կատարվելու է Տիրոջ խոստմունքը:

Այդ օրը կգա, եթե հավատանք, հուսանք ու սպասենք խոնարհությամբ: Այդ օրը ինձնից ու քեզնից չէ: Այդ օրը Տիրոջից է:

Նույնիսկ աշխարհն ունի այդպիսի արտահայտություն՝ «Օրը կգա, բարին էլ հետը»:

Իսկ Աստծո Խոսքն ասում է.

«Այն օրը ես Յուդայի տոհմապետներին պիտի շինեմ կրակի վառարանի պէս փայտերի մէջ, եւ կրակի ջահի պէս՝ որաների մէջ, եւ նորանք պիտի ուտեն աջ ու ձախ բոլոր շրջակայ ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ իր տեղը պիտի բնակուէ՝Երուսաղէմում»: Զաք. 12:6:

Երբ գա կրակը, այն կվառի քեզ շրջապատող բոլոր հիվանդությունները, նեղությունները, հալածանքները, խնդիրները:

Այսօր Իսլամական պետությունը նույնպես կրակի պես վառում է: Բայց դա ուրիշ կրակ է: Այդ կրակը Աստծուց չէ, այն սատանայից է: Սատանայի կրակին դիմակայելու համար մեր հավատն էլ պետք է լինի կրակոտ հավատ:

Նույն մարգարեության 8-րդ խոսքում ասվում է.

«Այն օրը Տէրը պիտի պաշտպանէ Երուսաղէմումը բնակողին, եւ նորանց միջի դիւրագայթոտը այն օրը Դաւիթի պէս պիտի լինի, եւ Դաւիթի տունը՝ Աստուծոյ պէս, Տիրոջ հրեշտակին պէս նորանց առաջին:  Զաք.12:8:

Թեև քեզ թվում է, թե դու թույլ ես, տկար ես, անհաջողակ ես, բայց այդ օրը Տերը քեզ զորություն ու հաջողություն կտա: Տերը խոստանում է, որ այդ օրը ամենաթույլին էլ կդարձնի Դավթի պես զորավոր:

Աստծո Խոսքը շարունակում է.

«Եւ պիտի լինի այն օրը որ ես պիտի ջանամ փչացնելու այն բոլոր ազգերը, որոնք կգան Երուսաղէմի վերայ։ Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին: Զաք.12:9-10:

Ուրեմն իմացիր. Որպես քո կարկոտ հավատքի պատասխան գալու է այն օրը, երբ Տերը փչացնելու է քո բոլոր հակառակորդներին և քեզ վրա թափելու է շնորհքի ու աղոթքի հոգին:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ