Եվ թող գիտության հետ աճի սերը...
Հուլիսի 7-ին «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայության հյուրն էր Սևանի «Ավետաբեր» եկեղեցու հովիվ Վլադիկ Բաղդասարյանը: Քարոզչի պատգամը ոգեշնչում էր չընկճվելու և իմաստությամբ դիմագրավելու կյանքի դժվարություններին:
Բոլորիս կյանքում լինում են թե՛ լավ, ուրախ և թե՛ վատ, հոգսաշատ օրեր: Երբ կյանքումդ, ընտանիքումդ ամեն ինչ կարգին է, գոհությամբ և ուրախությամբ փառավորում ես Աստծուն: Սակայն երբ բախվում ես խնդիրների հետ (մարդկայնորեն անլուծելի թվացող), ակամա սկսում ես տրտնջալ: Սակայն Տերը ամեն իրավիճակի համար մեզ տվել է ելքը՝ Իր Խոսքը, որի չիմացությունն էլ բերում է գայթակղության:
«Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա (ռուս. թարգմ.՝ խորհրդածիր)»: Ժողովող 7:14:
Եթե կյանքումդ խնդիրներ են ծագել, մի՛ դժգոհիր, խորհրդածի՛ր, ուրեմն բաներ ունես հասկանալու: Եվ Տերը՝ քո Աստվածը, քեզ կառաջնորդի իմաստությամբ, ինչպես գորովագութ հայր:
«Եւ քեզ քո Տեր Աստուածը տարաւ, ինչպէս մի մարդ իր զաւակին տանում է, այն բոլոր ճանապարհներումը, որ գնացիք մինչեւ ձեր այստեղ գալը։ Որ ձեր առաջից գնում էր ձեր ճանապարհումը, որ ձեզ համար իջեւանելու տեղ որոնէ, գիշերը կրակի մէջ՝ որ ձեր գնալու ճանապարհը ձեզ ցոյց տայ, եւ ցերեկն էլ ամպի մէջ»: Երկրորդ Օրինաց 1:31,33:
Ուրեմն Աստծո Խոսքը, որ ամեն իմաստության աղբյուրն է, կտանի քեզ դեպի գիտություն: Եվ թող գիտության հետ աճի սերը...
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր.