Էյնշտեյնի ինքնագրով Աստվածաշունչը սենսացիա է առաջացրել Նյու-Յորքում
Bonham's աճուրդի տան կազմակերպոած աճուրդի ժամանակ առավել մեծ հետաքրքրությունն առաջացրել է Ալբերտ Էյնշտեյնի և նրա կնոջ՝ Էլզայի մակագրությամբ Աստվածաշունչը: Նախատեսվում էր, որ այն կվաճառվի մոտ 2500 դոլարով: Երկարատև սակարկության արդյուքնում Գիրքը վաճառվել է 68500 դոլարով:
Գիրքն անգլերեն լեզվով հրատարակվել էր Նյու-Յորքում 1930 թվականին: Երկու տարի անց Էյնշտեյններն այն նվիրել են իրենց ամերիկյան բարեկամներին: «Աստվածաշունչն իմաստության և մխիթարության մեծագույն աղբյուրն է: Նրան պետք է դիմել հնարավորինս հաճախ», - գրել է Էյնշտեյնը նրա էջերից մեկին:
«Մենք անչափ գոհ ենք այս գնից: Հասուն տարիքում Էյնշտեյնը կազմակերպված կրոնի հետևորդ չի եղել և այս մակագրությունը, որ կատարվել է 30-ականներին, զարմանալի լույս է սփռում այդ տարիների նրա ներքնաշխարհի վրա»,- նշել է Bonham's-ի ներկայացուցիչ Քրիստինա Հայգերը:
Գնորդի անունը չի հաղորդվում: Աճուրդը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհում: Ինչպես տեղեկացնում է աճուրդի տունը, աճուրդին մասնակցում էին ԱՄՆ, Կանադայի, Ռուսաստանի, եվրոպական և մերձավորարևելյան երկրների քաղաքացիներ: Նրանց մի մասը ներկա էին դահլիճում, մյուս մասը աճուրդին մասնակցում էին հեռախոսով կամ համակարգչային ցանցերով:
Աղբյուր՝ CNL News