Ֆրանսիայի Բոլեն քաղաքի քաղաքագլուխը հրաժարվել է գրանցել միասեռ ամուսնությունը
Ֆրանսիայի հարավում գտնվող Վոկլյուզ դեպարտամենտի Բոլեն քաղաքի քաղաքագլուխը, ելնելով իր կրոնական համոզմունքներից, հրաժարվել է գրանցել միասեռ ամուսնությունը:
Բոլեն քաղաքի բնակչուհի, 33-ամյա Ամանդինը դիմել էր քաղաքապետարան, խնդրելով գրանցել իր ամուսնությունն իր ընտրյալի՝ Անժելիկայի հետ: Սակայն քաղաքագլուխը՝ Մարի-Կլոդ Բոմպան, ի պատասխան հայտարարել է, որ չի կարող գործարքի մեջ մտնել սեփական խղճի հետ:
Ընդ որում, քաղաքապետը նշել է, որ համասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը (այն ընդունվել է այս տարվա ապրիլին) անարդար է այն պաշտոնատար աձանց նկատմամբ, ովքեր հայտնվում են «ճնշման տակ»:
Բոմպան առաջին ֆրանսիացի քաղաքագլուխը չէ, ով հրաժարվում է գրանցել միասեռ ամուսնությունը: Մասնավորապես հունիսին Արկանգ փոքրիկ քաղաքի քաղաքագլուխ Ժան-Միշել Կոլոն նույնպես հրաժարվել էր գրանցել այդպիսի ամուսնությունը: Համառ քաղաքագլխին չկոտրեց անգամ հինգ տարվա ազատազրկման և 75 հազար եվրո տուգանքի սպառանալիքը:
Աղբյուր՝ news.christian.by