Գենդերային հավասարության անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է այլասերություն տարածող օրենք. Սոս Գիմիշյան
Ազգային ժողովը երկու ամիս առաջ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի անվան տակ գաղտնի ընդունել է մի փաստաթուղթ, որն այլասերություն է քարոզում, Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ նշելով, որ օրենքն անցել է երեք ընթերցմամբ և հաստատվել նախագահի կողմից։
«Դա խայտառակ փաստաթուղթ է, որը լրջագույն խնդիր կարող է առաջացնել հասարակության մեջ: Եթե բովանդակությունը, էությունն այդ փաստաթղթի ներկայացվի և տեղեկացվի, ապա կարող է լուրջ պրոցեսներ սկսվեն»,- ասաց նա և բացատրեց, որ այնտեղ փաստացի խոսքը կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության մասին չէ:
«Այլ ձեռքբերովի այլասերվածությունների և նման բաների մասին է խոսքը գնում, հետո ոչ թե մտել է ԱԺ, այլ երեք ընթերցմամբ ընդունվել է, նախագահն էլ ստորագրել է այդ խայտառակությունը»,- նշեց նա:
Սոս Գիմիշյանը համոզված է, որ այդ օրենքի նպատակն այլասերություն տարածելն է: «Որովհետև Հայաստանում ոչ մեկի իրավունքը չի խախտվում, իհարկե, հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ երևույթների նկատմամբ հստակ դիրքորոշում ունի, բայց ամեն դեպքում այդ կարգի շեղումներ ունեցողների իրավունքները նույնպես պաշտպանված են, նրանք կան ԱԺ-ում, կան Կառավարությունում, նախագահի նստավայրում, բոլոր տեղերում են իրենք և, կարծես թե, խնդիր էլ չունեն»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: