Գենդերային հավասարության օրենքի անվան տակ ընդունվել է այլասերության տարածումը խթանող մի օրենք. Մամիկոն Համբարյան

Գենդերային հավասարության օրենքի անվան տակ ընդունվել է այլասերության տարածումը խթանող մի օրենք. Մամիկոն Համբարյան

Գենդերային հավասարության օրենքի անվան տակ, Հայաստանի ԱԺ-ի արտահերթ և գաղտնի նիստի ժամանակ, ընդունվել է այլասերության տարածումը խթանող մի օրենք, որը մի երկու լրատվամիջոցների կողմից հրապարակելուց և առանց մեկնաբանությունների մնալուց բացի, ոչ մի արձագանք չի գտել Հայաստանի հասարակության և նամանավանդ կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից, չեմ խոսում Հայ Առաքելական եկեղեցու լռության մասին և մեկ էլ այն, որ այս օրենքի ընդունման համար, Հայաստանի Ավետարանական եկեղեցիների համագործակցությունը իր հստակ դիրքորոշումն ու բողոքն է ներկայացրել կառավարությանը և որքան հասկացա, նրանք անտեղյակ են այս դավադիր ժողովի որոշումից, որով հայ հասարակությունը, իշխանությունների կողմից գիտակցաբար մոլորության մեջ հայտնվեց: Ցանկանում եմ իմանալ. թե ի՞նչու հանկարծ լռեցին բոլորը:

Ի՞նչու բողոքի երթեր և ցույցեր չկազմակերպվեցին, պահանջելով այդ օրենքը չեղյալ համարել: Բոլորս էլ լավ ենք գիտակցում, որ այդ օրենքը ոչ մի աղերս չունի տղամարդ և գին՝ գենդերային հավասարության հետ: 
Զարմանում եմ, որ հավատացյալ ժողովուրդը բավարարվում է պասիվ աղոթքով, առաջնորդվելով « իմ խրճիթը ծայրամասում է» սկզբունքով: Աստծո օրենքներն անփոփոխ են, իսկ իշխանությունները փոփոխական: 

Եթե երկու հազար տարի առաջ կայսրը կամ թագավորը աստծո օծյալն էր համարվում, ապա երկու հազար տարի անց, իշխանությունը պատկանում է ժողովրդին և պետություններն ու իշխանություններն ընտրել են զարգացման դեմոկրատիկ կառուցվածքը: 

Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ քաղաքացուն, իսկ իշխանությունները կանչված են ծառայելու այս ժողովրդին, ուստի, յուրաքանչյուր քաղաքացիմ հավատացյալ, օրենքով վերապահված իրավունք ունի համաձայնվելու կամ մերժելու իշխանությունների առաջարկած այն օրենքները, որոնք դեմ են իր իրավունքներին և հավատքի դրսևորմանը, այսինքն աստվածպաշտությանը: Դեռևս գերադասում ե՞ք պասիվ աղոթքը:



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ