Գերմանուհին առանց փողի ապրել է 16 տարի
Կնոջ խոսքերով՝ միայն հրաժարվելով փողից կարելի է զգալ լիակատար ազատություն ու իմանալ, թե ինչ է երջանկությունը: Նվիրելով իր ողջ գումարները բարեգործական նպատակների համար՝ կինը 1996թ-ին սկսել Եվրոպայում ճանապարհորդել ավտոստոպով: Իր գրքերի ու դասախոսությունների դիմաց կինը գումար չի վերցնում: Ի շնորհակալություն՝ մարդիկ իրենք են նրան ամեն անհրաժեշտ պարագաներով ապահովում, իսկ իր 800 եվրոյի չափով թոշակը կինը նվիրում է կարիքավորներին:
Եթե թոշակառուն հիվանդանում է, նա օգտագործում է բուժման բնական եղանակներ: Նա համաձայնում է ցանկացած աշխատանքի՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու դիմաց: Երբեմն նա աշխատում է միայն կերակրի դիմաց:
Աղբյուր՝ emedia.am